Սերիալային դերասան Արման Խաչատրյանը սիրո մասին իր պատկերացումներով կիսվել է BRAVO.am-ի հետ: Նա նշել է՝ ինչպիսին է եղել իր առաջին համբույրը, ինչն է իրեն գրավում կամ վանում կնոջ արտաքինում, եւ թե ինչի է պատրաստ հանուն սիրո:
Սերը փորձություն է, որի միջով անցնելիս սկսում ես այնպես ապրել, մտածել, որ երբեւէ մտքովդ էլ չէր անցնի:
Սիրել՝ նշանակում է դադարել համեմատել, փնտրել, կասկածել:
Կա կիրք, համակրանք առաջին հայացքից: Պիտի թույլ տաս, որ դառնա սեր, պիտի ջրես ու հոգ տանես:
Սիրահարվածները նման են անփույթ ու անինքնավստահ մարդկանց: Սիրահարված ժամանակ կորցնում ես գլուխդ ու դառնում ոչինչ չնկատող մեկը:
Իմ սիրո եղանակը, կարծում եմ, անուն չունի. այն շատ բարեխառն է:
Արման Խաչատրյանը
Կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել ժպիտը, աչքերը, խոսքն ու ճաշակը:
Վանել՝ գրագետ չլինելը, ռաբիզությունն ու անմակարդակ պահվածքը:
Կինը պետք է լինի խորհրդավոր, միշտ հետաքրքիր ու միանշանակ արիստոկրատ:
Կյանքն առանց սիրո նման է երկու նոտայից կազմված երաժշտության. զուրկ է ներդաշնակությունից ու հարուստ, հնչեղ երանգներից:
Երբ սիրում ես, ուրախություն ես գտնում անգամ ամենադատարկ բանի մեջ, եթե այն կիսում է քեզ հետ նա, ում սիրում ես:
Հանուն սիրո մարդիկ անգամ ինքնասպան են լինում: Ես նման բան չեմ անի երբեք, բայց շատ մեծ քայլերի կդիմեմ, եւ միայն այն դեպքում, երբ ավելի քան վստահ լինեմ, որ նա, ում սիրում եմ, պատրաստ է նույնին:
Ապագա կնոջս մասնագիտությունը չեմ պատկերացնում. միշտ պատկերացրել եմ նրա բնավորությունն ու խոսելաձեւը:
Արման Խաչատրյանը
Սերը երեւի կրակի գույնն ունի. ոչ կարմիր է, ոչ՝ նարնջագույն… Անհերթ երանգներ ունի սերը:
Մինչ ամուսնանալը պետք է միաձուլվեք իրար, մյուսներից լավ ճանաչեք միմյանց:
Իմ առաջին համբույրը նման էր քաոսի, նաեւ ժամանակի կանգ էր հիշեցնում:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է լինել անհետաքրքիր, ձանձրալի ու միապաղաղ:
Առաջին ժամադրությունը պետք է լինի հոլիվուդյան մելոդրամա, հիշողության մեջ անջնջելի դաջվածք:
Երբ սիրում ես, պետք է զենքերդ վայր դնես, պետք է պայքարես, տաս, եւ ոչ թե վերցնես:
Աղջիկներն ասում են, որ աչքերս են հավանում, հումորս ու ինձ՝ բեմում:
Կամուսնանամ, եթե գտնեմ կյանքիս կնոջը, կամուսնանամ, երբ գիտակցեմ, որ կարող եմ:
Սիրային բլիցը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արմանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: