×


Լալա Մնացականյանը՝ «Բացիր աչքերդ» սերիալի անձնակազմի հետ

«Նրան երկար ենք սպասել»՝ Լալա Մնացականյանը տատիկ է դարձել

Լալա Մնացականյանը տատիկ է դարձել. նրա աղջիկը` Մանեն, դուստր է ունեցել: ՀՀ վաստակավոր արտիստուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ թոռնուհուն երկար են սպասել, նաեւ կատակել է.«Որ իմանայի` տատիկ լինելն այսքան լավ բան է, միանգամից տատիկ կդառնայի»:

Դերասանուհին հայտնել է, որ ուրախությունն անսահման էր, երբ լսել է բարի լուրը.«Այնքան հուզված էի, որ ծննդատան ճանապարհը շփոթեցի, եւ նույն փողոցով մի քանի անգամ վարել եմ ավտոմեքենան: Լավ է՝ ինձ սպասողները հասկացան եւ օգնության շտապեցին»:

Լալա Մնացականյանը տատիկ է դարձել


Թոռնուհու ծննդից հետո Լալայի կյանքը երկու փուլի է բաժանվել.«Այժմ մտածում եմ` ինչպես էի մինչ այս ապրում առանց նրա: Մեր կյանք այժմ նոր մարդ է եկել՝ թոռնուհի, որի շնորհիվ հասկանում ես՝ քո գոյությունն իմաստավորվում է, եւ կյանքի հրաշալի իմաստը հենց շարունակականության մեջ է»:

Լալա Մնացականյանը՝ «Բացիր աչքերդ» սերիալի անձնակազմի հետ


Նորաթուխ տատիկը պատմել է նաեւ, որ նկարահանման հրապարակում է իմացել թոռնուհու լույս աշխարհ գալու լուրը.«Ծննդատանն իմ փոխարեն քույրերս էին աղջկաս կողքին, իսկ «Բացիր աչքերդ» սերիալի թիմը մեծ ոգեւորությամբ առաջինն իմ տեսարաններն էր նկարահանում, որ կարողանայի շուտ տեսնել թոռնուհուս: Շատ լավ անձնակազմ ունենք, հենց նրանց հետ էլ հաջորդ օրը նշեցինք մեր Էվայի ծնունդը»:

BRAVO.am-ը շնորհավորում է Լալա Մնացականյանի ընտանիքին՝ նորածին Էվային եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լալա Մնացականյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին