×


«Ոչինչ իմաստ չէր ունենա, եթե չլիներ…». Լուսինե Թովմասյան

Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ վայելում է Երեւանի աշունը: Նա Ինստագրամի իր էջում հանգստյան օրերին արված լուսանկար է հրապարակել, որից տեղեկանում ենք՝ ամուսնու եւ դստեր հետ այցելել է Բուսաբանական այգի: Գեղեցկուհին նաեւ ընտանիքի կարեւորության մասին գրառում է կատարել:

«Կյանքի ռիթմը շատ է արագացել: Թվում է՝ անընդհատ ինչ-որ տեղ ենք շտապում, փորձում ենք հասցնել ամեն բան, վախենում ենք, որ կուշանանք: Այս խելահեղ ռիթմում ամեն բան շատ արագ է փոխվում: Բայց մի բան անփոփոխ է, ու որ ավելի կարեւոր է, անփոխարինելի՝ ընտանիքը: Ի վերջո, ոչինչ իմաստ չէր ունենա, եթե չլիներ ընտանիքս: Երեւի ընտանիք բառի հոմանիշը սերն է, իսկ բացատրությունը՝ կյանքի իմաստը: Իսկ դուք երբեւէ փորձե՞լ եք ընտանիք բառը մեկնաբանել»,-նշել է նա:

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին