×


«Չունեմ ոսկեղեն, ադամանդներ, տներ, բայց ունեմ մի աշխարհ հուշեր». Գոհար Հայրապետյան

Չնայած աշխատանքային գերծանրաբեռնվածության՝ հաղորդավար Գահար Հայրապետյանը հասցրել է վայելել ամառային հանգիստը:

Ծավափնյա հանգստի սիրահար Գահարն արձակուրդն անցկացրել է Կիպրոսում, որտեղից էլ BRAVO.am-ին լուսանկարներ է տրամադրել:

Գահար Հայրապետյանը


«Ամառն անցավ աշխատանքային ռիթմով՝ օրական 16 ժամ աշխատելով։ Արեւին փոխարինում էին տաղավարի լույսերը։ Բայց կարողացանք արձակուրդի համար ժամանակ գտնել ու ընկերներով` մեծ խմբով մեկնեցինք Կիպրոս: Ամառային հանգիստի համար բացառապես ընտրում ենք ծովափնյա հանգիստը, որովհետեւ ծովը միակ բանն է, որ կարող է մեկ տարում կուտակված սթրեսը հանել ոսկորներից: Դասական հանգիստ ենք ունեցել, վայելել ենք ծովը, արեւն ու ավազը»,- նշել է նա:

Գոհարը շատ է սիրում ճանապարհորդել, նոր քաղաքներ բացահայտել. «Աշխատածս ողջ գումարը գերադասում եմ ծախսել ոչ թե անժարշ կամ շարժական գույք կուտակելու վրա, այլ նոր երկրներ, տպավորություններ, հիշողություններ եւ էմոցիաներ հավաքելու։ Ես չունեմ ոսկեղեն, չունեմ ադամանդներ, չունեմ տներ, բայց փոխարենը ունեմ մի աշխարհ տպավորություններ ու հուշեր աշխարհի ամենատարբեր անկյուններից»:


Նա վերհիշել է նաեւ իր ամենատպավորիչ արձակուդը. «Տպավորված եմ Մարոկկոյով: Այն ինձ գրավել է իր մարդկանցով, արեւելյան շուկաներով, համեմունքների հոտով։ Այնքան է դուրս եկել, որ երկու անգամ գնացել եմ»։

Հաղորդավարուհին ցանկանում է Բրազիլիա գնալ. «Առաջիկայում պլանավորում եմ մեկել Ռիո դե Ժանեյրո։ Պետք է պարտադիր բրազիլական կարնավալը տեսնել ու նոր մեռնել :)»:

Գահար Հայրապետյանը


Երեւանում Գոհարն ամառային երեկոները սիրում է Սարյան փողոցում անցկացնել. «Այն իմ սիրած փողոցն է: Սարյանը քաղաքային նոր մշակույթ ձեւավորեց Երեւանում։ Ցավոք, այսօր նարգիլեանոցներ են սնկի պես աճել, որոնք այլ մշակույթի կրող են, ու ներդաշնակությունը խախտվել է»,- եզրափակել է Գոհարը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Գոհար Հայրապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին