×


«Պետք չէ անձնական որեւէ բան փնտրել իմ եւ Գեւորգի հարաբերություններում». Նաստասյա Գոլովկո

Նաստասյա Գոլովկոն, ինչպես գիտեք, «Պատվից առավել» նոր սերիալի գլխավոր հերոսուհին է: Դերասանուհու հետ մեր զրույցը բացահայտում է՝ որքանով է Տաթեւի կերպարը նրան հոգեհարազատ, ինչպես են անցնում նկարահանումները, եւ թե իրականում ինչ հարաբերություններ ունի իր խաղընկեր Գեւորգ Գրիգորյանի հետ:

«Նախկինում էլ առիթ ունեցել եմ նկարահանվելու այս հիանալի անձնակազմի հետ՝ Գուրգեն Սարգսյան, Եղիշե Սողոմոնյան եւ ուրիշներ, իհարկե, Ելենա Արշակյանի գլխավորությամբ: Կարող եմ վստահեցնել, որ նկարահանումները շատ հետաքրքիր եւ արդյունավետ են անցնում»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Նաստասյան եւ վստահեցրել, որ իր կերպարին ծանոթանալուց հետո հասկացել է՝ ուզում է խաղալ այս դերը եւ այն իր համար շատ հետաքրքիր է լինելու.«Ու չսխալվեցի: Տաթեւը բնավորության որոշ գծերով նման է ինձ: Նա նույնպես մարդկանց միշտ լավն է կամենում, նույնպես պայքարում է անարդարության դեմ, սակայն բոլորս էլ գիտենք, որ այն կյանքում հեշտ չի տրվում»:

Նաստասյա Գոլովկոն


Նա խոսել է նաեւ կերպարի ունեցած ներքին սուր կոնֆլիկտի մասին.«Մի կողմից սիրելի տղամարդ, մյուս կողմից ընտանիք, որին երբեմն-երբեմն նա տեղի է տալիս: Բավական շատ բաներ ինքս չէի անի, սակայն պետք է խոստովանեմ, որ Տաթեւի կերպարից էլ երբեմն շատ բաներ եմ սովորում»:

Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ Նաստասյան սիրավեպ է ունեցել Գեւորգ Գրիգորյանի հետ, ում հետ էլ այժմ նկարահանվում է: Անդրադառնալով խաղընկերոջ հետ հարաբերություններին, նաեւ նրա հետ ունեցած համբույրի տեսարաններին՝ նա ասել է.«Անձնականն ու աշխատանքն ինձ համար տարբեր բեւեռներ են: Գեւորգն իմ խաղընկերն է եւ լավ ընկերը, պետք չէ անձնական որեւէ բան փնտրելն իմ ու իր հարաբերություններում, որովհետեւ այն ուղղակի չկա: Համբույրի տեսարանների մասին խոսելն ավելորդ եմ համարում, քանի որ այնտեղ ամեն ինչ չափի եւ կոռեկտության սահմաններում է, իսկ նկարահանող խումբն էլ իր հերթին գիտի՝ ինչպես այն մատուցել, որպեսզի գեղեցիկ լինի»:

Նաստասյա Գոլովկոն


Նկարահանումների ընթացքում դերասանուհին հասցնում է ժամանակ տրամադրել նաեւ անձնականին, ուսմանը, սիրելի մարդկանց եւ գրքեր կարդալուն.«Իմ աշխատանքին իմ անձնական կյանքը չի խանգարում եւ նույնիսկ հակառակը՝ միշտ օգնություն եմ ստանում, երբ հարկ է լինում: Եվ եթե խոսեմ ամենակարեւորի մասին, դա, իհարկե, մեր հեռուստադիտողն է, ում ես անչափ շնորհակալ եմ. արձագանքները շատ բուռն են, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նաստասյայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին