×


«Ստիպեցին ինձ աշխարհին այլ աչքերով նայել». Փառանձեմ Սահակյան

«Թղթե երազանք» սերիալից հայտնի դերասանուհի Փառանձեմ Սահակյանն օրերս Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման է մասնակցել: Նա ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ պատմել է իրենց ընտանեկան ավանդույթների եւ ամենափոքր բնակչի մասին:

«Սովորաբար, նման լուսանկարահանման չեմ մասնակցում, բայց այս անգամ բացառություն արեցի: Բարի, հետաքրքիր, բնական ֆոտոշարք է ստացվել: Դիմահարդարումս ես եմ արել, հագուստս նույնպես ես եմ ընտրել»,-ասել է նա:

Փառանձեմ Սահակյանը


Տարեմուտը միասին դիմավորելը Փառանձեմի ընտանիքում նույնպես ավանդույթ է. «Միշտ փորձում ենք տոնածառն էլ միասին զարդարել: Նույնիսկ երբ ինչ-որ մեկն այդ պահին տանը չի լինում, մի խաղալիք պահում ենք իր համար: Բավական շուտ ենք զարդարել՝ դեկտեմբերի սկզբին: Արդեն երկու տարի է՝ տանը փոքրիկ ունենք՝ եղբորս աղջիկը, ով էլ հասցրել է մի քանի անգամ շուռ տալ տոնածառը:)»:

Դերասանուհին հիշեց, թե որն է եղել Ձմեռ պապիկից ստացած իր վերջին նվերը.«Այդ խաղալիքով հիմա խաղում է եղբորս աղջիկը: Հիշում եմ՝ երբ հայրիկս եկավ նվերը դնելու, ես տեսա: Հասկացավ, որ արդեն գիտեմ գաղտնիքը: Հաջորդ տարի էլի նվեր ստացա, բայց արդեն Ձմեռ հայրիկից: Հոգուս խորքում դեռ չի վերացել այն զգացումը, որ Ձմեռ պապիկը գոյություն ունի»:

Փառանձեմ Սահակյանը


Փառանձեմի համար 2019-ը տարբերվող ու հետաքրքիր տարի էր.«Եղան իրադարձություններ, որոնք ստիպեցին ինձ աշխարհին այլ աչքերով նայել: Նկարահանվեցի երկու կարեւոր նախագծում: Կարծում եմ՝ այս տարի մի քիչ մեծացա: Շատ նպատակներ ունեմ՝ կապված 2020-ի հետ, բայց չեմ ուզում ոչինչ պլանավորել: Ե՛վ նկարահանվելու, ե՛ւ ռադիոյում աշխատելու հետ կապված քննարկումներ կան»:

Ամանորի գիշերը Փառանձեմը երազանք չի պահում.«Ուղղակի շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ տարին անցել է անկորուստ ու հետաքրքիր: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը: Ուզում եմ, որ բոլորս ունենաք հավատ, ձգտում ու սիրենք միմյանց: Թող բոլորը զբաղվեն իրենց սիրելի գործով ու երջանիկ լինեն»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները`Ռաֆայել Ադամյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին