×


«Փորձում եմ տեսադաշտումս պահել ընտանիքս». Արտաշես Մխիթարյան

Արտաշես Մխիթարյանը դարձել է 38 տարեկան: Դրամատիկական թատրոնի դերասանը BRAVO.am-ին պատմել է տոնական օրվա մանրամասները, նաեւ խոսել ընտանիքի եւ աշխատանքային նորությունների մասին:

«Առաջին շնորհավորանքը ստացել եմ ընտանիքիս անդամներից, որոնց միացել էր նաեւ տղաս, ով այդ ժամին արթուն էր»,-ասել է հոբելյարը եւ հավելել, որ այժմ տարեդարձերին սովորական է վերաբերում, ինչն էլ, հավանաբար, տարիքից է. «Երիտասարդ տարիներին հաճախ եմ մեծ շուքով խնջույք կազմակերպել եւ նշել օրս, իսկ այժմ այդ ամենն ընտանեկան միջավայրում է անցնում»:

Արտաշես Մխիթարյանը՝ կոնջ հետ


Տորթի մոմերը դերասանին օգնել է փչել որդին.«Զարմացած նայում էր տորթին: Մինչ մոմերը փչելը, ինչպես միշտ, չմոռացանք երազանք պահել»:

Այս շրջանում բացի թատրոնի աշխատանքը, Արտաշեսը նկարահանվում է նաեւ «Նռան հատիկ» սերիալում.«Շատ ժամանակ է խլում աշխատանքը, փորձում եմ միշտ տեսադաշտումս պահել ընտանիքս, այդ պատճառով էլ նրանք հաճախ են ինձ մոտ թատրոն եւ նկարահանման հրապարակ գալիս: Իսկ երբ ազատ օրեր են լինում, միասին ենք անցկացնում՝ թե տանը, թե զվարճանքի վայրերում, հաճախ զբոսանքի ենք դուրս գալիս, ինչ-որ տեղ ճաշում ենք եւ այլն»:

Արտաշես Մխիթարյանը՝ որդու հետ


Ըստ նրա՝ դերասանի աշխատանքն ունի իր հետաքրքիր եւ բարդ ընթացքը. «Առաջին հերթին պետք է խստապահանջ լինես ինքդ քո նկատմամբ` թերություններդ շտկելու եւ սեփական սխալներից դասեր քաղելու համար»:

Մարտին Դրամատիկական թատրոնում նախատեսված է պրեմիերա, որում ընդգրկված է նաեւ Արտաշեսը.«Կատակերգությունը կոչվում է «Տիկնայք եւ պարոնայք», բեմադրիչը Արմեն Խանդիկյանն է: Կարծում եմ` հետաքրքիր ներկայացում է սպասվում հանդիսատեսին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արտաշես Մխիթարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին