×


«Փոքրիկիս կողքին եմ». Ծնվել է Անդրանիկ Հարությունյանի երկրորդ երեխան

Անդրանիկ Հարությունյանը եւ Մերի Հովհաննիսյանը կրկին ծնողներ են դարձել: Զույգի երեխան ծնվել է երեկ՝ մարտի 12-ին: Փոքրիկ տղային անվանակոչել են հայրական պապիկի պատվին՝ Գրիշա:

Երջանիկ հայրիկը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ կինն ու 3.1 կգ քաշով որդին իրենց լավ են զգում: Նաեւ նշել է, որ փոքրիկին տեսնելիս հրաշալի զգացողություն է ունեցել.«Չեմ կարող նկարագրել, թե ներսումս ինչ կատարվեց: Տղա երեխայի հայր լինելը հպարտություն է տալիս, ուժ»:

Մեր նախորդ զրույցում դերասան-հումորիստը մտավախություն էր հայտնել, որ որդու ծնվելիս երկրում չի լինի.«Մեր շրջագայությունը դեպի Եվրոպա չստացվեց, այժմ Հայաստանում եմ եւ փոքրիկիս կողքին»:

Զույգի առաջնեկը՝ Էլենը, վեց տարեկան է:


Անդոն երեկ երեկոյան արդեն հասցրել է ընկերների շրջապատում նշել ուրախ առիթը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդրանիկ Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին