×


«Քալաշյան» պարային դպրոցն իր 5-ամյակը նշել է տոնական մենահամերգով

Հունիսի 23-ը պատմական եւ տոնական օր էր «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» համար. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված հոբելյանական մենահամերգ։

Դահլիճում պարարվեստը գնահատող եւ սիրող հանդիսատես էր, իսկ բեմում մարդիկ, ովքեր իրենց կյանքը միաձուլել են պարի հետ։ Դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանը, գլխավոր փորձավար Ռաֆայել Քալաշյանը եւ գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն իրենց ջանքերը չէին խնայել, որ սաները ներկայանային պրոֆեսիոնալ հարթակում ըստ արժանվույն։


«5 Տարի միասին» խորագրով համերգի ծրագիրը հագեցած էր, եւ հանդիսատեսը վայելեց նոր բեմադրություններ՝ «Տանգո սիլուետ», «Երեւան», «Կարմեն», «Հեյ, ջան»,« Արցախի ուլնեցիների պար», «Պատկերներ», «Տղամարդիկ», «Հոյ, Նազան», «Քոչարի», «Սուսերով պար», «Կոմիտաս», վրացական եւ այլ ազգային պարեր։ Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակի առթիվ ծրագրում կար նաեւ մեծն շանսոնյեի «Լա Բոհեմ» երգի ներքո արված բեմադրություն։


Ներկայացվեցին տարբեր ժանրերի պարեր՝ հայկական, այլ ազգերի ժողովրդական պարեր, ջազային, մոդեռն, ջազ-բալետ եւ այլն, իսկ «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ուսուցանման հիմքում դասական պարն է: Դպրոցի 5-ամյակին ելույթ ունեցան նաեւ «Այբ շոու-բալետ» պարային ստուդիան եւ հատուկ հյուր մնջախաղաց, պարող Կարեն Խաչատրյանը։

Լուսանկարները՝ «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին