×


«Ֆինանսապես կայանալուց հետո անպայման վերադառնալու եմ». Արմեն Զարգարյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նկարահանվող մի շարք հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դարձած դերասան Արմեն Զարգարյանն այս օրերին Հայաստանում է: BRAVO.am-ին նա ասել է, որ վերջին տարիների իր բոլոր արձակուրդները Երեւանում է անցկացնում, որտեղ ծնողներնն են բնակվում:

«Երեխաներիս ծնվելուց հետո աշխատում եմ ամեն տարի գալ Հայաստան, որպեսզի նրանք իրենց հայրենիքը ճանաչեն, բացի այդ՝ տատիկ-պապիկը նրանց կարոտն առնեն: Աղջիկս արդեն երրորդ անգամ է մեր երկրում, ու ասեմ՝ շատ է սիրում Երեւանը, մեծ դժվարությամբ է բաժանվում այստեղ ապրող հարազատներից: Նախորդ անգամ որ եկանք, սկսեց քայլել, այս անգամ էլ՝ խոսել :)»,- պատմել է դերասանը:

Արմեն Զարգարյանի ընտանիքը


Կարճատեւ այցի ընթացքում ամուսինները հասցրել են վայելել Երեւանը. «Երեւանում գրեթե ամեն տեղ գնացել ենք, մեր ընկեներին տեսակցել ու նրանց հետ հաճելի ժամանակ անցկացրել: Քաղաքից դուրս, ցավոք, միայն Սեւանում եւ Աղվերանում ենք հասցրել լինել»,- նշել է նա:

Արմենն ընտանիքի հետ կրկին Հայաստանում բնակվելու մտադրություն ունի. «Հետ վերադառնալու եւ մեր երկրում ապրելու ցանկություն իմ ու կնոջս մոտ միշտ կա, ֆինանսական կայունություն ունենալուց հետո անպայման կվերադառնանք»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Արմեն Զարգարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին