×


Վիկա

Վիկա

“Ամարաս”-ի գլխավոր պարուհին սպասում է իր առաջնեկին :) Այսօր արդեն դժվար է պատկերացնել խոշոր մի համերգ կամ միջոցառում, որին չի մասնակցում “Ամարաս” պարային խումբը: Եվ ահա, Bravo.am-ին հայտնի դարձավ, որ խմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր պարուհին` Վիկա Մարտիրոսյանը շուտով մայրանալու է: Ապրիլ ամսին կծնվի պարուհու առաջնեկը: “Արդեն գիտենք, որ աղջիկ է ծնվելու, որոշել ենք սկեսրոջս անունով կոչել` Նարինե: Շատ եմ սիրում սկեսուրիս, իմ ու ամուսնուս որոշումն է եղել նրա անունով կոչել բալիկին”,- ասում է Վիկան: Vika Martirosyan Վիկայի եւ Պետրոսի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել 2009 թ-ի հունիսի 27-ին: Նորապսակներն օրհնվել են Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում. “Անկեղծ ասած, ես չեմ սիրում նորամուծություններով հարսանիք: Մեր հարսանիքը բոլոր հայկական ավանդույթներով ու շախով-շուխով ենք արել”: :) Վիկա. “Մայրանալն աշխարհի ամենագեղեցիկ երեւույթն է” Վիկան պատմեց, որ հարսանյաց արարողությունից 1 ամիս առաջ ամուսնու հետ հարսանեկան առաջին պարի` արգենտինական տանգոյի փորձեր են արել, բայց… “Ամուսինս, երբ հագիս տեսավ հարսի բավական ճոխ շորը շատ երկար պոչով, ռեստորան մտնելիս ասաց, որ տանգոն չենք պարելու: Պատճառը երեւի հուզմունքն էր ու հյուրերի մեծ թիվը”: Վիկան եւ Պետրոսը տանը Ի դեպ, հյուրերի թվում են եղել նաև Վիկայի մտերիմ մի շարք երգիչներ` Քրիստինե Պեպելյանը, Արման Հովհաննիսյանը, Միհրանը, Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Մարտին Մկրտչյանը եւ այլք: Հարսանեկան խնջույքից հետո նորապսակները մեկնել են Անթալիա` հարսանեկան ճանապարհորդության. “Մեր քավորի անակնկալն էր. հենց հարսանիքի ժամանակ մեզ նվիրեց ճամփորդության տոմսեր: Միանգամից հավաքեցինք ճամպրուկներն ու մեկնեցինք մեղրամսի: Մոտ 2 շաբաթ հանգստացանք, գեղեցիկ պահեր ապրեցինք”, - պատմում է նա: Վիկան ու Պետրոսը Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում Վիկայի հղիությունն անցնում է առանց խնդիրների, ամեն օր նայում է հայելուն ու դեռ չի հավատում, որ իր մեջ նոր կյանք է զարգանում. “Շատ հետաքրքիր հոգեվիճակում եմ, աշխարհի ամենագեղեցիկ երեւույթն է մայրանալը: Չէ՞ որ իմ աղջիկն է լույս աշխարհ գալու: Ամբողջ օրը պարերի ու երաժշտության մեջ է, շատ ակտիվ է, ինձ թվում է` նշված ժամանակից շուտ կծնվի”: :) Վիկայի հարսանեկան ալբոմից 24-ամյա պարուհին ամուսնու հետ ծանոթացել է 7 տարի առաջ: Պետրոսը մասնագիտությամբ ֆինանսիստ է: Վիկայի խոսքերով, նա իրեն շատ է աջակցում աշխատանքային հարցերում եւ միշտ իր կողքին է: Vika Martirosyan Անձնական կյանքի հետ մեկտեղ Վիկան շարունակում է ղեկավարել “Ամարաս” պարային ստուդիան, նոր բեմադրություններ է անում, բալիկի ծնվելուց հետո էլ նկարահանվելու է խմբի 2-րդ տեսահոլովակը. “Վերջերս Արմենչիկի մենահամերգի աշխատանքները վերջացրինք, իհարկե, շարունակում եմ աշխատել, նոր պարեր բեմադրել, հիմնականում երգիչների տեսահոլովակների պարերի բեմադրությամբ ես եմ զբաղվում, հետագայում ավելի մեծ եռանդով եմ աշխատելու”, - նշում է “Ամարասի” գլխավոր պարուհին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Վիկա Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին