×


Աննա-Մարիա Գալոյան

Աննա-Մարիա Գալոյան

Սեքսուալ կին քաղաքական գործիչը դոլմա փաթաթել գիտի:) Bravo.am-ի էքսկլյուզիվ հարցազրույցը էստոնահայուհու հետ Աննա-Մարիա Գալոյանը ամենահայտնի էստոնահայուհին է: 28-ամյա շիկահերը Էստոնիայում քաղաքականությամբ է զբաղվում, փորձում է պատգամավոր ընտրվել, անտուն կենդանիներին է օգնում, եվրոպական արժեքներ քարոզում: Հայտնի բրիտանական Daily Mail ամսագրի նախորդ տարվա հրապարակած արդյունքների համաձայն Աննա-Մարիա Գալոյանը աշխարհի ամենասեքսուալ կին քաղաքական գործիչների Top 50-ում զբաղեցնում է 6-րդ տեղը: Գեղեցկուհին հայտնվել է Playboy-ի շապիկին, շատ համեղ դոլմա է պատրաստում, Երեւան հարս գալն էլ չի բացառում:): Anna-Maria Galoyan - Արմատներիցդ կխոսե՞ս: Հայկական գենե՞րն են դոմինանտ: - Տարբեր ազգերի արյուն ունեցող մարդը հնարավորություն է ստանում հասկանալ տարբեր մշակույթներն ու իրեն կոսմոպոլիտ` աշխարհաքաղաքացի զգալ: Ծնվել ու մեծացել եմ Էստոնիայում, հորս ծնողներն էստոնացի եւ Բալթյան գերմանացի են, մայրս հայուհի է, երեւանցի: Ազգանունս հայկական է, որովհետեւ հայ պապս է այդպես ցանկացել ու խնդրել հորս. ես նրա միակ թոռն եմ: Ուրախ եմ, որ հայի ազգանուն ունեմ: Երկու ժողովուրդների ազդեցությունն էլ զգում եմ ինձ վրա: Հուսով եմ` ծնողներիցս ամենակարեւոր եւ լավ հատկանիշներն եմ վերցրել: - Աշխարհի ամենասեքսուալ կին քաղաքական գործիչներից մեկն ես, արտաքինումդ հայկական բան կա՞: - Ես շատ-շատ հպարտ եմ իմ հայկական աչքերով, որ ժառանգել եմ մորական պապիցս` Մեխակ Գալոյանից: Հայի աչքերում դարերի պատմությունն է: Anna-Maria Galoyan - Գեղեցկուհուն ինչո՞ւ էր պետք քաղաքականություն մտնել: - Իսկական գեղեցկությունը մարդու ներսում է: Դա սերն է իր ընտանիքի, մտերիմների, ընկերների եւ, մեծապես, մարդկանց հանդեպ: Համոզված եմ, եթե մարդ չարություն ունենա, արտաքին գեղեցկությունը չեն նկատի: Գեղեցիկ է սիրտը: Ինձ միշտ հետաքրքրել են միջազգային հարաբերությունները: - Ասում են` Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նախանձում է քո գեղեցկությանն ու հաջողություններին:): -:) Չեմ հավատում, ինքն իրենը գտել է: Երբ մարդ իրեն գտնում է, կարիք չունի ուրիշներին նախանձել եւ վատ բաներ կամենալ: Յուլիա Տիմոշենկոն ուժեղ, սիրուն եւ հաճելի կին է: Ես հավանում եմ իր ուժը եւ, միեւնույն ժամանակ, էլեգանտ քաղաքական գործիչ լինելը, նա էլ հայի արյուն ունի: Anna-Maria Galoyan - 20 տարեկանում Էստոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդականն ես դարձել, ինչպե՞ս հաջողվեց: - Իմ հիմնական թեման է Էստոնիայի հարաբերությունները Եվրամիության եւ Ռուսաստանի հետ, դրանց համատեքստում Բալթյան երկրների` հատկապես Էստոնիայի դերը: 6 տարի աշխատել եմ Էստոնիայի ԱԳՆ-ին կից Արտաքին գործերի ինստիտուտում, որը մշակում է Էստոնիայի ռազմավարությունը միջազգային կապերում, հարաբերություններ վարում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ: Anna-Maria Galoyan - Պատգամավոր դառնալու ցանկություն ունես, որքա՟ն են շանսերը: - 2007 թվականին, երբ ավարտեցի Տարտուի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, էստոնական դեսպանների դպրոցը եւ Տարտուի համալսարանում իմ դոկտորական աշխատանքն էի անում արտաքին գործերի հետ կապված, որոշեցի առաջին անգամ մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին: Մինչ այդ արդեն տասը տարի քաղաքականության մեջ էի… Ես համոզված եմ` ինչպես մարդ գնում է ատամնաբույժի մոտ եւ վստահում նրան. ատամնաբույժը գիտի` ինչ է անում, սովորել է, այդպես էլ քաղաքականության մեջ` պետք է սկզբից սովորել, աշխատանքային փորձ ձեռք բերել, հետո ընտրվել: Իմ առաջին արդյունքներից չեմ կարող ասել, որ գոհ չեմ, հիմա Էստոնիայի Ազգային ժողովում 20 հոգի կան, որ ինձնից ավելի քիչ ձայն են ստացել, բայց մեր ընտրական համակարգը այդպիսին է… Բայց ընտրություններն ինձ համար շատ հետաքրքիր անցան, կարողացա շփվել շատ մարդկանց հետ, հասկանալ` ինչ է իրենց հետաքրքրում եւ ինչ ապագա են իրենց բալիկների համար ցանկանում: Anna-Maria Galoyan - Հիմա ի՞նչ պաշտոնի ես: - Ներկայումս միակ անգլիալեզու The Baltic Times թերթի քաղաքական մեկնաբանն եմ: Վերլուծություններ եմ անում, խորհրդատվություն, զբաղվում եմ անտուն շների եւ կատուների օգնությամբ, այդ գործում ինձ օգնում է շնիկս` Թեոդորը` Թեդին: Իր նկարն անցյալ տարի բարեգործական ակցիայի ժամանակ 2000 դոլար հավաքեց, որը տրամադրեցինք այդ շներին եւ կատուներին օգնելու համար: - Էստոնիայում "Եվրոպական շարժում" հասարակական կազմակերպության ղեկավարն ես եղել, եվրոպական արժեքներ եք քարոզում: Ինչո՞ւ դադարեցրիր այդ հ/կ-ում գործունեությունդ: - Չեմ դադարեցրել, միայն թե մի ամիս առաջ ինձ ընտրեցին Էստոնիայի  “English Speaking Union”-ի ղեկավար, ուր փորձում եմ այնպես անել, որ  էստոնախոս եւ ռուսախոս մարդիկ կարողանան առանց կոնֆլիկտների շփվել: Եվրոպական հարցերն ինձ համար շատ կարեւոր են: Հայոց ցեղասպանության ճանաչումն էլ շատ կարեւոր է ամեն մի եվրոպական երկրի համար, որ երկիրը կարողանա իրեն Եվրոպա զգալ: Anna-Maria Galoyan - Բիզնեսում ի՞նչ հաջողություններ ես գրանցել: - Ես օլիգարխ չեմ: Այո, աշխատել եմ Էստոնիայի ամենամեծ կազմակերպություններում, բայց նպատակ չեմ ունեցել բիզնես-լեդի դառնալ: Սերը եւ հետաքրքրությունն աշխատանքի հանդեպ պետք է գան սրտից, ինձ ոգեւորում են արտաքին գործերը: Բայց քանի որ իմ գիտական հետաքրքրությունները Եվրամիության եւ Ռուսաստանի հետ Էստոնիայի հարաբերություններն են, դրանք միայն քաղաքական չեն, էներգետիկայի հարցերը շատ կարեւոր տեղ են գրավում, բիզնես հարցեր էլ կան: Anna-Maria Galoyan - Իսկական բիզնես-լեդին, կին քաղաքական գործիչը ինչպիսի՞ն պետք է լինի եւ ի՞նչ բրենդերից  պետք է օգտվի:): -Ամեն ինչ մարդուց է կախված, եթե դու քո գիտելիքներով եւ աշխատանքով կարողանաս ցույց տալ, որ քեզ կարելի է վստահել, ուրեմն կվստահեն: Բայց միշտ չար մարդիկ էլ կան, ես համոզված եմ, որ լավ մարդիկ ավելի շատ են, քան չարերը: Եվ չարերը մեր կյանքում միայն նրա համար են, որ կարողանանք տեսնել եւ գնահատել լավերին: Բրենդներին ոչ մի կարեւորություն չեմ տալիս: Նորաձեւությունը փոխվում է, ոճը` մնում: Դրա համար ոճն եմ ավելի գնահատում: Ես շատ եմ սիրում սեւի եւ սպիտակի համադրությունը: Շատ կարեւոր է երիտասարդ աղջիկներն ու կանայք հասկանան. որպեսզի իրենց բիզնեսը կամ քաղաքականությունը գնահատվի, պետք է կանացի մնան, ոչ թե փորձեն արտաքինով տղամարդկանց նմանվել:  Աստված մեզ այդպես է ստեղծել. կան կանայք եւ տղամարդիկ: Ամեն մեկն իր տեղն ունի, աշխատանքում կարեւորը լավ մասնագետ լինելն է: Anna-Maria Galoyan - Շքեղ առանձնատուն ունե՞ս:  Ի՞նչ մակնիշի մեքենա ես վարում: - Ապրում եմ քաղաքի կենտրոնում: Մեքենայի կարիք դեռ չեմ զգացել: Շատ կարեւոր է քայլելը, եւ ոտքով աշխատանքի գնալ-գալն ինձ համար սպորտ է: - 2009-ին մերկացել ես “Playboy” ամսագրի համար: Հե՞շտ ընդունեցիր նման որոշում: - “Playboy”-ի համար նկարվելը երկար եւ լուրջ մտածված հարց էր: Ամենակարեւորը` այնտեղ նկարահանվելու համար կինն անպայման անխելք չպետք է լինի, Playboy-ի համար նկարվում ենք, բայց շատ-շատ նախապաշարմունքներ ունենք: Մարդուն գնահատել իր անունի, ազգության, մաշկի գույնի, երկրի համար ճիշտ չէ, պետք է տոլերանտ եւ հասկացող լինել, առանց դրա ոչ աշխարհը, ոչ Էստոնիան ապագա չունեն: Anna-Maria Galoyan - Տալլինում ո՞ւմ հետ ես ապրում: - Մենակ եմ ապրում, բայց ինձ հաճախ այցելում է մայրս, համ էլ ուրախությամբ եմ հյուրընկալում ընկերներիս: Իմ մայրն ու տատիկը շատ հյուրասեր են, ես էլ իրենց եմ քաշել: - Հայաստանում ո՞ւմ ունես, երբեւէ եղե՞լ ես Երեւանում : - Երեւանն ինձ համար շատ սիրելի վայր է: Աշխարհի ոչ մի ուրիշ երկրի բացօթյա սրճարանները... այդքան սիրելի չեն ինձ համար, ինչքան Օպերայի շրջակայքում գտնվող լիճը, Երեւանի ցայտաղբյուրները... Շատ կարեւոր է ինձ համար Էջմիածինը: Anna-Maria Galoyan - Հնարավո՞ր է` Երեւան հարս գաս, թե՞ արդեն գտել ես սիրելիիդ: - Կյանքում անհնարին բան չկա: Մենք կարող ենք ապագայի պլաններ կառուցել, բայց Աստված մեծ է եւ շատ բան որոշում է մեր փոխարեն: - Հայ տղամարդկանց մասին ի՞նչ կասես: - Տղամարդկանց չեմ դիտարկում իրենց ազգությամբ, կարեւոր է նրանց շփվելու ձեւը: Ասում են, որ ջենտլմենները հավանում են շիկահերներին, ես համոզված եմ, որ շիկահերներն էլ հավանում են ջենտլմեններին: Տղամարդը պետք է լինի հաճելի եւ բարի սրտով, համ էլ լավ հումորով: Anna-Maria Galoyan - Հայկական դոլմա պատրաստել գիտե՞ս: - Այո, գիտեմ: Փոքր ժամանակ օգնել եմ տատիկիս, հետո` մամայիս: Հենց կանաչ թփով դոլման իմ ամենասիրելի ուտեստներից մեկն է: - Սպորտային հրաձգություն եւ շախմատ խաղալ ես սիրում, ո՞րն է ավելի լավ ստացվում: - Հրաձգությամբ զբաղվում եմ 14 տարեկանից: Դա շատ լավ հնարավորություն է կենտրոնանալու համար: Շախմատ խաղում էի փոքր ժամանակ, նարդի էլ եմ խաղացել պապիկիս եւ քեռիներիս հետ: - Փիլիսոփաների ես սիրում մեջբերել, հիմա ո՞ր իմաստուն խոսքը միտդ եկավ: - Փիլիսոփայության հանդեպ սերը գալիս է իմ հայ պապից` Մեխակ Գալոյանից, ով Հայաստանում ճանաչված փիլիսոփա է եղել: Ամենադժվար պահերին հիշում եմ Ֆրիդրիխ Նիցշեի ասածը. "Ինչն ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում”: (WHATEVER does not destroy me makes me STRONGER): Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Աննա-Մարիա Գալոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW