×


Էմմի եւ Միհրան

Էմմի եւ Միհրան

Կգնա՞ արդյոք դուետը Նորվեգիա Անցյալ տարեվերջին Bravo.am-ը իր ընթերցողներին արդեն պատմել է, որ Էմմին եւ Միհրանը դուետով հանդես կգան “Եվրատեսիլ-2010” երգի միջազգային մրցույթում, եթե, իհարկե, անցնեն հայաստանյան նախընտրական փուլը: Էմմին մեկնել էր Միացյալ Նահանգներ եւ, ինչպես ինքն է նշում, Միհրանի հետ ամենայն լրջությամբ պատրաստվել են “Եվրատեսիլին”: Emmy and Mihran Դեկտեմբերի 31-ին երգչուհին է վերադարձել Միացյալ Նահանգներից` Ամանորը ծնողների հետ դիմավորելու համար: Հիմա էլ սպասում է Միհրանին, որ ելույթ ունենան “Եվրատեսիլի”  փետրվարի 14-ին կայանալիք հայաստանյան նախընտրական փուլին: Միհրանի հետ Երեւան են ժամանելու նաեւ 4 պրոֆեսիոնալ  պարողներ: Emmy and Mihran “Լիարժեք պատրաստ չորս երգ ունենք, մնում է ընտրել` որն է ավելի հարմար “Եվրատեսիլին”: Երեք րոպե տեւողությամբ երգեր են: Համատեղելու ենք երգն ու պարը, պետք է իրար լրացնենք, որ հետաքրքիր բան ստացվի, որովհետեւ նա պրոֆեսիոնալ պարող է, ես էլ երգչուհի: Իսկ նրա հետ պարողները ելույթ են ունեցել Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, Բրիտնի Սփիրսի, Ռիկի Մարտինի հետ, դե, Միհրանի պարային կենսագրությունը բոլորը գիտեն: Որպես Միհրանի շատ լավ ընկերներ, Միհրանի համար, մի քիչ ինձ համար, որոշեցին գալ եւ միանալ մեզ”,- ասաց Էմմին: Emmy and Mihran Ինչպես հայտնի է, “Եվրատեսիլ-2009”-ի հաղթող ճանաչվեց Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակի “Հեքիաթը”: Էմմին էլ է հեքիաթներին հավատում. “Առաջ չընկնեմ` ով կհաղթի, բայց այն, ինչ կատարվելու է բեմում, հեքիաթ չէ, իրականություն է: Հեքիաթների հավատում եմ, եւրեւի այն երազն էլ, որին հավատում եմ, ամեն ինչ պատվով ներկայացնելն է: “Եվրատեսիլի” բեմում անհրաժեշտ է լավ ներկայանալ, ու կարեւոր չի` լավ երգիչ ես, լավ պարող ես: Որովհետեւ, հնարավոր է` երգը ցույց չտա քո լավ երգիչ լինելը: Կարեւորը երգն է, քանի որ դա երգի մրցույթ է”: Emmy and Mihran Հայաստանյան նախընտրական փուլի համար Էմմին ու Միհրանը  համագործակցելու են հայ ոճաբանների հետ: “Բնականաբար, հետաքրքիր, ժամանակակից լուծումներով ոճում կներկայանանք: 21-րդ դարում ենք ապրում, ամեն ինչ պետք է լինի ժամանակակից, դրանով ես ոչ հայրենասեր չեմ դառնում, ոչ էլ եվրոպամետ կամ ամերիկամետ: Մենք երիտասարդ ենք ու պետք է անենք այն, ինչ այսօրն է պահանջվում”,- ասաց երգչուհին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW