×


Kira Plastinina

Kira Plastinina

Ռուս դիզայների բրենդային խանութը` Երեւանում:) Նոյեմբերի 20-ին Թումանյան փողոցում պաշտոնապես բացվեց ռուս դիզայներ Կիրա Պլաստինինայի երեւանյան առաջին խանութ-սրահը` «LUBLU Kira Plastinina»: Մինչ հյուրերի խանութ մտնելը կտրվեց կարմիրի փոխարեն վարդագույն ժապավենը, քանի որ խանութում այն գերիշխող գույներից է::) Բացմանը ներկա էին հիմնականում կանայք ու աղջիկներ, որոնց համար էլ նախատեսված են ռուս դիզայների հագուստներն ու մյուս աքսեսուարները: «LUBLU Kira Plastinina» «Կիրա Պլաստինինան երիտասարդ, տաղանդավոր ու վառ անձնավորություն է: Նա մանկուց սիրել է արքայադուստրերին եւ այսօր ինքն է դարձել  արքայադուստր շնորհիվ իր աշխատասիրության: 14 տարեկանում բացել է իր անվամբ առաջին բուտիկը, ի դեպ, հիմա ընդամենը 18 տարեկան է:): Փոքր ժամանակ, երբ Կիրային հարցրել են` ինչ է ուզում դառնալ, նա պատասխանել է, որ ուզում է ստեղծել գեղեցիկ հագուստ: Այն ժամանակ դեռ չգիտեր, որ այս ամենը կոչվում է fashion-դիզայներ»,- ժապավենը կտրելուց հետո ասաց բացման միջոցառումը վարող Արչին: Ռուս դիզայներն իր անվամբ 130-ից ավելի խանութ ունի, որոնք ոչ միայն Ռուսաստանում են, այլեւ ԱՄՆ-ում, Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր: Երեւանում բացված խանութը թվով 136-րդն է: Kira Plastinina Այժմ խանութում վաճառվում են աշուն-ձմեռ 2010-2011 հավաքածուից զգեստներ, տաբատներ, պայուսակներ, շապիկներ, կոշիկներ ու այլ իրեր: Բացման ժամանակ հայ մանեքենուհիներն առաջին այցելուներին «բարձր նորաձեւության» կանոններով ներկայացրին վերջին հավաքածուն: :) 19-ամյա Էլենը դիզայների ոճին ու հագուստներին ծանոթ է, նշում է, որ իր զգեստապահարանում մի քանի զգեստ ու շապիկներ ունի. «Մոսկվայում հաճախել եմ Կիրա Պլաստինինայի խանութները, այնտեղ քաղաքի տարբեր մասերում այս բրենդի բազմաթիվ բուտիկներ կան: Իմ ճաշակին համապատասխան շորեր միշտ գտել եմ, բայց այնքան շատ էին, որ միանգամից բոլորը չեմ կարողացել ձեռք բերել: Հիմա արդեն Երեւանից կկարողանամ գնել, կսպասեմ նաեւ մեծ զեղչերին:)»: Կիրա Պլաստինինայի գարուն-ամառ 2010 հավաքածուից Երիտասարդ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանն առաջին այցելուներից էր, սեւ շապիկներից մեկը նրան շատ էր դուր եկել:). «Դիզայների հագուստները տեսել եմ, բայց Երեւանում ավելի լավ կծանոթանամ տեսականուն, հնարավոր է` նաեւ գնումներ անեմ: Քանի որ տարիքով համարյա հասակակիցներ ենք, ինձ թվում է` նա կարողանում է շատ ճիշտ ու համապատասխան հագուստ ստեղծել երիտասարդ աղջիկների համար, ինչ ինքը կուզենար հագնել: Ինձ համար բրենդները կարեւոր չեն, բայց կան դիզայներներ, որոնք իմ ճաշակով են, այս մեկն ինձ դուր է գալիս գրեթե ամբողջությամբ»: Marika Tunyan Կիրա Պլաստինինան երեւանյան խանութի բացմանը ներկա չէր: Բրենդի տնօրեններից Լարիսա Շիրոկովան փոխանցեց, որ զբաղվածության պատճառով դիզայները ներկա չէ, բայց նրա համար յուրաքանչյուր խանութի բացումը կարեւոր իրադարձություն է: Երիտասարդ դիզայներն իր ոճն անվանում է Art-glamour-casual, իր ապրանքանիշի հավաքածուները նախատեսում է երիտասարդ, ակտիվ ու նորաձեւ հագնվող դեռահասների ու աղջիկների համար: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին