×


Մարի Աքսելը շուտով կմայրանա :)

Նախկին մոդել, իսկ այժմ` դիզայներ Մարի Աքսելը շուտով երկրորդ անգամ կմայրանա: Bravo.am-ը զրուցել է դիզայների հետ հղիության ընթացքի, նախապատրաստական աշխատանքների, երեխայի սեռի եւ այլնի մասին: Բացի այդ, Մարին մի քանի խորհուրդ է տվել ապագա մայրիկներին:

Մարի Աքսելը ամուսնու և դստեր հետ


Մարի Աքսելը մեզ հետ զրույցում նշել է, որ 38-շաբաթական հղի է: Դիզայների երկրորդ երեխան կծնվի օգոստոսի վերջին. “Հիմա երեխայի սեռը կարելի է պարզել 15-շաբաթական հղիության ժամանակ: Մենք արդեն գիտենք, որ տղա ենք ունենալու, ու շատ երջանիկ ենք: Այս ամսվա վերջին բալիկս լույս աշխարհ կգա կեսարյան հատման միջոցով’’:

Մարի Աքսելը նաեւ պատմել է, որ հղիության սկզբում որոշակի բարդություններ են եղել, պտուղը կորցնելու վտանգ կար, սակայն հետո ամեն ինչ հարթվել է: “Շատ դրական եմ վերաբերվում վիճակիս, արդեն մոտավոր գիտեմ, թե ինչ է սպասվում ծննդաբերությունից հետո: Հետեւում եմ սննդակարգիս, ավելի շատ հանգստանում եմ, լողում եմ’’,- մեզ հետ զրույցում նշել է  Մարի Աքսելը:

Մարի Աքսելը ամուսնու հետ


Փոքրիկի լույս աշխարհ գալուն արդեն ամեն ինչ պատրաստ է: Դիզայները խոստովանել է, որ ամբողջ ընտանիքը զբաղված է նախապատրաստական աշխատանքներով, մասնավորապես, մայրիկը, ով արդեն հասցրել է բազմաթիվ իրեր գնել թոռնիկի համար:

Մարին պատմել է նաեւ դստեր` Ադելինայի մասին, նշելով, որ նա շատ կենսասեր եւ ուրախ աղջնակ է, որ մեծանում է սիրո ու երջանկության մթնոլորտում: “Նա անհամբեր սպասում է եղբոր ծնվելուն ու անդադար հարցնում է, թե որքան մնաց: Հետո կատակում ու ծիծաղում է վրաս, ասում է` “նայիր, թե ինչ մեծ փորիկ ունես”:)”,- անկեղծացել է դիզայները:

Մարի Աքսելի դուստրը` Ադելինան


Բացի այդ, նախկին մոդելը մի քանի խորհուրդ է տվել ապագա մայրիկներին` պլանավորել հղիությունը, գիտակցաբար մոտենալ նման կարեւոր քայլին, հանձնել բոլոր անալիզներն ու հետեւել առողջությանը: “Կյանքում ամենից կարեւորն ընտանիքն է: Դա մի հրաշալի երեւույթ է, մաքրության ու երջանկության աղբյուր: Հրաշալի է, երբ տղամարդն ու կինը սիրում ու հասկանում են իրար”,- նշել է Մարին:

Bravo.am-ը թեթեւ ազատում է մաղթում Մարի Աքսելին ու խոստանում անդրադառնալ դիզայների ընտանիքին առաջիկայում:

Bravo.am
Լուսանկարները` Մարի Աքսելի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW