×


Մրցույթն ավարտված է

Մրցույթն ավարտված է

HTC Hero-ն եւ HTC Tattoo-ն գտան տերերին :) Bravo.am-ի սիրելի ընթերցողներ: Ինչպես գիտեք, մայիսի 17-ին “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը եւ HTC-ն ազդարարեցին Հայաստանում Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարկը: Օրեր անց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը, հանդիսանալով «Մեդիամաքս»-ի լավ բարեկամը եւ գործընկերը, համաձայնեց տրամադրել մեկ HTC Hero եւ մեկ HTC Tattoo սմարթֆոն`Bravo.am-ի կողմից կազմակերպվող մրցույթի երկու հաղթողների համար: Մեր մշտական այցելուները գիտեն, որ Bravo.am-ը հաճախ է հանդես գալիս տարբեր անակնկալներով, սակայն այս առաջարկն իսկապես բացառիկ էր, քանզի մեր ընթերցողներից յուրաքանչյուրը հնարավորություն ստացավ իր գիտելիքների շնորհիվ թանկարժեք սմարթֆոն շահել: Հիշեցնենք, որ մրցույթը բաղկացած էր 14 հարցերից: 1-ից 13-րդ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը ստանում էր 1-ական միավոր, իսկ 14-րդ հարցի պատասխանը գնահատվել է 5 միավորանոց սանդղակով: Առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրել են այն մասնակիցները, ովքեր հավաքել են ամենաշատ միավորները: Նշենք, որ մրցույթը հիրավի մեծ հետաքրքրություն էր առաջացրել մեր կայքի այցելուների շրջանում: Այս ընթացքում մենք ստացանք 28 պատասխան: Առաջին 13 հարցերին ճիշտ էին պատասխանել մրցույթի միանգամից 11 մասնակիցներ, եւ հաղթողներին որոշելու համար վճռական դարձավ վերջին` 14-րդ հարցի պատասխանը: Մինչ հաղթողներին անդրադառնալը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առաջին 13 հարցերի ճիշտ պատասխանները: Հարց 1: 2008թ. մայիսին «ՎիվաՍել»-ը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեւանյան գրասենյակն իրականացրին համատեղ նախագիծ: Ի՞նչ նպատակներով ծախսվեց «ՎիվաՍել»-ի հատկացրած 36 մլն դրամը: Պատասխան: Այդ միջոցները ծախսվեցին Երևանի և Տավուշի մարզի 8 ներառական դպրոցներում ռեսուրսային սենյակների ստեղծման եւ կահավորման նպատակով, ինչպես նաեւ Տավուշի մարզի 3 համայնքային կենտրոնների համար 3 հատուկ հարմարեցված միկրոավտոբուսների ձեռք բերման նպատակով` հատուկ կարիքներով երեխաների փոխադրման հարցը հոգալու համար: Հարց 2: Ե՞րբ եւ քանի՞ կենտրոններում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներդրել հերթերի կառավարման ավտոմատացված համակարգը: Պատասխան: 2009թ. փետրվարից, սպասարկման 32 կենտրոններում: Հարց 3: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ե՞րբ է առեւտրային շահագործման հանձնել 3G ցանցը: Որտե՞ղ է կայացել գործարկման արարողությունը, եւ ո՞վ էր դրան մասնակցում: Պատասխան: Գործարկման արարողությունը կայացել է 2009թ. ապրիլի 17-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Դրան մասնակցում էին «ՄՏՍ» ԲԲԸ փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Հարց 4: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիսացավ ռուսաստանցի անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ «Սպարտակ» բալետի պրեմիերայի գլխավոր հովանավոր: Որքա՞ն գումար հատկացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ ե՞րբ կայացավ պրեմիերան: Պատասխան: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատկացրեց 180 մլն դրամ, պրեմիերան կայացավ Երեւանում 2009թ. մայիսի 5-ին: Հարց 5: Ո՞ր ընկերության համար է HTC-ն թողարկել Android օպերացիոն համակարգով աշխարհում առաջին սարքավորումը, եւ ինչպե՞ս էր կոչվում մոդելը: Պատասխան: T-Mobile ընկերության համար G1 մոդելը: Հարց 6: Հայտնի ինտերնետ-հսկաներից մեկը HTC-ին պատվիրել է հեռախոսի արտադրությունը սեփական ապրանքանիշով: Ո՞ր ընկերության մասին է խոսքը, եւ ինչպե՞ս է կոչվում մոդելը: Պատասխան: Google, Nexus One. Հարց 7: Մինչեւ 2006 թվականը HTC-ն իր արտադրանքը Եվրոպայում եւ Ասիայում վաճառում էր տարբեր ապրանքանիշերի ներքո: Որո՞նք էին դրանք: Պատասխան: Սեփական մանրածախ վաճառքը НТС-ն կատարում էր Qtek (Եվրոպա) եւ Dopod (Ասիա) ապրանքանիշերի ներքո: Հարց 8: Իր սակագնային պլաններից մեկի շրջանակներում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատուկ ծառայություն է ստեղծել սոցիալական ցանցերի միջոցով շփվող երիտասարդների համար: Այդ ծառայությունը հնարավորություն է տալիս օրը 24 ժամ առանց սահմանափակումների շփվել odnoklassniki.ru, m.facebook.com եւ touch.facebook.com կայքերում օրական ընդամենը 28 դրամով: Ո՞ր սակագնային պլանն է դա, եւ ինչպե՞ս է կոչվում ծառայությունը: Պատասխան: Սակագնային պլանը կոչվում է «18+», ծառայությունը` «MegaWAP». Հարց 9: 2009թ. ամռան կեսին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նորամուծություն կատարեց պետական մարմինների հետ հարաբերությունների կազմակերպման ոլորտում: Ո՞ր նորարարության մասին է խոսքը: Պատասխան: 2009թ. հուլիսի 23-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դարձավ ՀՀ առաջին ընկերությունը, որը հարկային հաշվետվությունը ներկայացրեց էլեկտրոնային եղանակով: Հարց 10: 2009 թվականին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր դիլերներին պարգեւատրեց «Լիցք» ծառայության վաճառքի մեծ ծավալի համար: Ո՞վ դարձավ լավագույն դիլեր, եւ վաճառքի ինչպիսի՞ ծավալ էր նա ապահովել: Պատասխան: «Լիցք» համակարգի լավագույն դիլեր ճանաչվեց Լուսիկ Սարիկյանը, ով ապահովեց վաճառքի ամենաբարձր ցուցանիշը` 12 մլն 785 հազ. դրամ: Հարց 11: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիսացավ Իէն Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի` մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայացած բարեգործական համերգների գլխավոր հովանավորը, որոնք կազմակերպել էր “Մեդիամաքս” ընկերությունը: Որքա՞ն է կազմել համերգներից ստացված հասույթը, եւ ի՞նչ նպատակների են ուղղվելու այդ միջոցները: Պատասխան: Համերգներից ստացված հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ: Հավաքագրված ողջ գումարը “Մեդիամաքսը” փոխանցելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար շենքի կառուցման հիմնադրամին: Հարց 12: Windows Mobile եւ Android պլատֆորմներից բացի, HTC-ն թողարկել է նոր օպերացիոն համակարգով սմարթֆոն: Ինչպե՞ս են կոչվում պլատֆորմը եւ սարքավորումը: Պատասխան: Brew® Mobile Platform, HTC Smart: Հարց 13: HTC-ի ո՞ր սմարթֆոնը 2010 թվականին ստացավ Best Mobile Handset or Device մրցանակը: Պատասխան: HTC Hero: Իսկ ահա «ինչու՞ է ձեզ անհրաժեշտ հատկապես Android օպերացիոն համակարգով HTC սմարթֆոն» 14-րդ հարցի պատասխաններից կազմակերպիչների ամենաբարձր գնահատականին արժանացան երկու մասնակիցների աշխատանքներ, որոնք էլ հաջորդ շաբաթվա ընթացքում անմիջապես «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից կստանան իրենց պարգեւները: Եվ այսպես, HTC Hero հեռախոսը շահում է մրցույթի մասնակից Սոնա Դանիելյանը /Sona-rr/: Ստորեւ` նրա պատասխանը. «Ես լրագրող եմ, ուստի «ինչո՞ւ է ինձ անհրաժեշտ հատկապես Android օպերացիոն համակարգով HTC սմարթֆոն» հարցին իմ պատասխանը հիմնականում կապված է աշխատանքիս հետ: Ծանոթանալով HTC Tattoo եւ HTC Hero մոդելների հնարավորություններին` շատ լավ կարելի է պատկերացնել, թե ինչպես կարելի է լրագրողի աշխատանքը դարձնել առավել օպերատիվ ու արդյունավետ: Լրագրողները լավ գիտեն, թե որքան կարեւոր է տեղեկացված լինելը, օրինակ, ասուլիսի ժամանակ: Վերոնշյալ սմարթֆոններից որևէ մեկն ունենալու պարագայում ես, ինչպես նաեւ ցանկացած լրագրող, փոստային հասցե ստեղծելով Gmail-ում, կարող եմ ստացման պահից վայրկյաններ անց իմանալ նոր նամակի մասին: Շնորհիվ Android-ի աշխատանքի վայրում, լուսաբանվող տարբեր իրադարձությունների ընթացքում,  ճանապարհին եւ տանը անմիջապես կարող եմ տեղեկանալ Gmail-ի էլեկտրոնային փոստիս հասցեին ուղարկված էլեկտրոնային նամակների մասին եւ ծանոթանալ դրանց բովանդակությանը: HTC սմարթֆոնը եւ նոթատետր է, եւ ձայնագրիչ, եւ տեսախցիկ: Android համակարգում Google Talk-ի միջոցով կարող եմ չաթ ստեղծել եւ, օրինակ, ասուլիսի ընթացքում տեղեկություններ ուղարկել խմբագրություն, որոնք անմիջապես հնարավոր կլինի տեղադրել կայքում: Այս սմարթֆոնով արված ձայնագրությունները եւս կարելի է անմիջապես ուղարկել խմբագրություն: HTC Tattoo-ով կամ HTC Hero-ով նկարահանած տեսանյութերը կարող եմ միջոցառման լուսաբանման ընթացքում կամ դրանից անմիջապես հետո` մինչ խմբագրություն հասնելը, տեղադրել YouTube-ում, դրա հղումը` մեր կայքում: Վերոնշյալ սմարթֆոնների կարեւոր առավելություններից մեկն էլ այն է, որ շնորհիվ Android օպերացիոն համակարգի այս ամենը կարող եմ անել զուգահեռաբար, քանի որ ծրագրերը կարող են աշխատել միաժամանակ եւ առանց խափանումների: HTC սմարթֆոնը նաեւ նշումների համար հարմար սարք է, որն ինձ կարող է հիշեցնել ցանկացած հանդիպման կամ անելիքի մասին: Այս սմարթֆոնների առավելությունների մասին երկար կարելի է գրել, սակայն կարծում եմ, որ լրագրողի աշխատանքի արդյունավետությանն ու օպերատիվությանը  HTC Tattoo-ի կամ  HTC Hero-ի նպաստելու վերաբերյալ փաստարկները բավարար էին եւ հիմնավոր: Ուրախ կլինեմ շահել եւ օգտագործել Android օպերացիոն համակարգով HTC սմարթֆոն: Վստահորեն կարող եմ ասել, որ վերջինիս օգտագործումն առավել արդյունավետ կլինի "ՎիվաՍելլ-ՄՏՍ"-ի մատուցած լայնաշերտ ինտերնետի շնորհիվ”: Երկրորդ տեղը եւ դրա հետ միասին HTC Tattoo սմարթֆոնը շահում է մասնակից Դավիթ Դավթյանը /newpresident/: Ահա նրա պատասխանը. “Ինչո՞ւ է ինձ անհրաժեշտ HTC Hero: Դե թեկուզ հենց նրա համար, որ հաղթեմ:)): Իսկ եթե ավելի լուրջ, ապա 112.3 միավոր գնահատականն ունեցող գրաֆիկան իսկականն է ինձ համար: Ի դեպ, տարբերության համար նշեմ, որ, օրինակ, HTC Tatoo-ի գրաֆիկան գնահատվում է միայն 17,74 միավոր: Ու այստեղից արդեն պարզ է դառնում առավելությունը: Էկրանի-դիսփլեյի չափերն ուղղակի իդեալական են` ոչ այնքան մեծ, որ գրպանումս հարմար պահեմ, եւ ոչ փոքր, որպեսզի էկրանին, օրինակ, ֆիլմ դիտեմ: Դե ֆոտոյի հնարավորության մասին չեմ խոսի այնքան, որովհետեւ ինքս գրեթե չեմ օգտվում հեռախոսների այդ հնարավորությունից: Չնայած 5 մեգապիքսելն ու նաեւ ավտոֆոկուսը շատ հաջող տվյալներով են: Այնտեղ արդեն ներդրված է Google Maps-ը, ինչը գործում է նաեւ Հայաստանի հիմնական քաղաքներում, այնպես որ արդեն անհրաժեշտություն է դառնում եւ սա: Գումարած գերարագ ինտերնետ` շնորհիվ 3G կապի: Այս մոդելում ինձ շատ գրավող կողմերից է նաեւ Wi-Fi-ի առկայությունը: Ճիշտ է, այժմ այն առկա է շատ հեռախոսներում, սակայն իմ ներկայիս SAMSUNG F490-ը չի սպասարկում Wi-Fi: Համացանցում եւ VivaCell-ի Ամիրյան փողոցի սպասարկման կենտրոնում հեռախոսին ավելի լավ ծանոթանալով` համոզվեցի հատկապես դրա շատ հեշտ օգտագործման մեջ: Իսկ հատկապես HTC Hero-ում ոչինչ չի կորում: Բավական է միայն օգտագործել համապատասխան բաժինը եւ գտնել նշված բառի հետ կապված ամեն ինչ` եւ էլփոստում, եւ օրացույցի իրադարձություններում, եւ անգամ SMS-ների մեջ: Եվ ինձ համար անհրաժեշտ, գրավիչ այս հնարավորություններին գումարելով այն փաստը, որ հենց այս մոդելն է 2010 թվականին արժանացել “Mobile Handset or Device 2010” մրցանակին` կրկին անգամ համոզվում եմ, որ «HTC Hero»-ն պարտավոր է դառնալ «իմ հերոսը»:)”: Շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին եւ հիշեցնում, որ պարգեւատրման արարողությունը կկայանա հաջորդ շաբաթ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր գրասենյակում` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Մեդիամաքս»-ի ղեկավարների մասնակցությամբ: Պարգեւատրման հստակ օրվա մասին Bravo.am-ը կտեղեկացնի լրացուցիչ: Իսկ այն մասնակիցներին, ում հաջողությունն այս անգամ շրջանցեց, խորհուրդ ենք տալիս շարունակել հետեւել մեր կայքին, քանզի նման մրցույթները մեզ մոտ արդեն ավանդական են դառնում: :)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW