Կայացավ կանանց տոնին նվիրված Հանրապետական երկրորդ ցուցահանդեսը Մարտի 5-ին Նկարիչների միությունում բացվեց կանանց տոնին նվիրված Հանրապետական երկրորդ ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդն ու Նկարիչների միությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին շարք պատգամավորներ, արվեստագետներ եւ հյուրեր: “Ուրախ եմ, որ արդեն ավանդույթ է դառնում այս ցուցահանդեսը”,- ասաց ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով ներկաներին երջանկություն եւ անսպառ ժպիտներ մաղթեց: Bravo.am-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցում են միության անդամներից 100-ից ավելի կին արվեստագետներ` յուրաքանչյուրը ներկայացնելով մեկական աշխատանք: “Մասնակիցներին ընտրել է ժյուրին”,-ասաց Աղամյանը: Բացի գեղանկարներից ներկայացված էին նաեւ դեկորատիվ արվեստի նմուշներ, գոբելեն, բատիկա եւ այլն: Bravo.am-ի հետ զրույցում նկարիչ Լուսիկ Ագուլեցին ասաց. “Ուզում եմ, որ կանայք երջանիկ լինեն, ժպտան ու արարեն. ամեն մի կին Մարիամ Աստվածածին է, ամեն մի կին ազգի շարունակողն է` մի Կենաց ծառ”: Նշենք, որ կանանց տոնին նվիրված ցուցահանդեսը կտեւի մինչ մարտի13-ը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: