×


Ամանորյա համերգ

Ռոք-կառաոկե

Լավագույն հիթերը` կենդանի նվագակցությամբ Դեկտեմբերի 25-ին Aftershock Republic ակումբում հայկական ռոքի պատմության մեջ առաջին անգամ կայացավ ռոք-կառաոկե, որն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ: Այն ապահովում էին տարբեր խմբերից ընտրված երաժիշտներ` Մառեկը (հարվածային գործիքներ), Արթուր Մարգարյանը (կիթառ) եւ այլք: Ռոք-կառաոկեի կազմակերպիչը Էդգար Բարսեղյանն էր, ով Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն է հնարավոր ամեն կերպ ներկայացնել ռոք-երաժշտությունը. “Ռոքախեղդ ենք անելու քաղաքը:)”,- ասաց Էդգարը: Կազմակերպիչ Էդգար Բարսեղյանը (աջից) Իսկ մյուս կազմակերպիչ Հովհաննես Կուլողլյանը հավելեց, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի. “Շուտով կլինի նաեւ երկրորդ ռոք-կառաոկեն”: “Կենդանի նվագակցությամբ ուղեկցվող կառաոկեի ժամանակ յուրաանչյուր այցելու իրեն աստղ կզգա”,- նախքան միջոցառումը խոստացել էին կազմակերպիչները,-“ներկայացված 100 երգերից այցելուն կընտրի իր սիրելի ստեղծագործությունն ու  հայտնի բենդի նվագակցությամբ կկաատարի այն”: Ռոք-կառաոկե Ռոք-կառաոկեի մենյուն բազմազան էր. հայկական, ռուսական եւ եվրոպական տարբեր խմբերի, ինչպիսիք են Deep Purple, The Beatles,  Metallica, Queen, Eric Clapton եւ այլն, ամենահայտնի հիթերը: Ռուսական ռոքից ներկայացված էին ДДТ-ն, Земфира-ն եւ մյուս խմբերի լավագույն երգերը: Միջոցառման մասնակից Նուներ Այլանջյանը ողջունեց ծրագիրն ու կազմակերպիչներին. “Այստեղ շատ հայտնի եւ հեշտ կատարվող երգեր են , եւ ցանկացած ռոք սիրողի երազանքն է կատարել դրանք կենդանի նվագակցությամբ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են, օրինակ, Արթուր Մարգարյանը, Մառեկը”: Ռոք-կառաոկե Սակայն վերջինս առաջարկեց մասնակիցներին հաջորդ միջոցառումը կազմակերպելիս հաշվի առնել պրոֆեսիոնալ երաժշտի եւ ոչ պրոֆեսիոնալ երգչի համատեղումը. “Իմ կարծիով, հետաքրքիր կլինի, որ երաժիշտներն էլ սկսնակ լինեն. ինչու պրոֆեսիոնալ երաժշտին պետք է ձայնակցի ոչ պրոֆեսիոնալ երգիչը”: Ռոք-կառաոկեի ընթացքում կատարվեցին ավելի քան 30 հիթեր: Ի դեպ, մասնակիցներն ու կազմակերպիչները նշեցին նաեւ կաթոլիկական Սուրբ Ծնունդը. “Ճիշտ է, հայերն այսօր չեն նշում այն, բայց սովորություն ունեն ուրիշների հետ կիսել նրանց ուրախությունը”,- ասաց Էդգար Բարսեղյանը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW