×


The Beautified Project

The Beautified Project

“Butterfly”-ի ակումբային պրեմիերան կայացավ:) The Beautified Project-ն իր նոր` “Beyond The Butterfly” ձայնասկավառակից առաջին տեսահոլովակն է նկարահանել: “Butterfly”-ի երաժշտությունը ռոք-խմբի անդամներով են գրել, խոսքերի հեղինակը Անդրե Սիմոնյանն է: Տեսահոլովակի ռեժիսորն է հոլանդահայ Լորիս Մովսիսյանը, “Butterfly”-ի հերոսուհին` դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: The Beautified Project “Butterfly”-ի պրեմիերան կայացավ հունիսի 20-ին “Aftershock Republic” ակումբում, հյուրերը երկու անգամ դիտեցին տեսահոլովակն ու… Խմբի երկրպագուները շատ էին, ծափահարությունները` եւս:): The Beautified Project-ի վոկալիստ եւ կիթառահար Արմեն Շահվերդյանը նշեց` առաջին դիտումից հետո կարելի է չարձագանքել, վերջում առաջինի փոխարեն էլ ծափահարել, բայց Արմենին չլսեցին:): Ողջույն բոլոր թիթեռներին :) ““Butterfly” երգն է` թիթեռ, բայց սիմվոլիկ է. նշանակում է մարդ, ով միշտ հաճույքների հետեւից է գնում ու լավ պահեր է ման գալիս:  Իրականում այդ ամենը այս կյանքում չէ, այս կյանքից այն կողմ է, որը տեսահոլովակի վերջում կտեսնեք: Աղջիկը փնտրում ու գտնում է, մենք էլ ողջունում ենք այդ թիթեռին:)”,- ասաց Արմեն Շահվերդյանը: Armen Shahverdyan Ռոք-խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը Bravo.am-ին պատմեց, որ “Butterfly” երգն արդեն մի տարի է` կատարում են կենդանի հնչողությամբ, ու երկրպագուները սիրել են այն մինչ ալբոմի լույս տեսնելը: Լորիս Մովսիսյանն էլ տեսահոլովակի վրա մոտ վեց ամիս աշխատել է Հոլանդիայում: “Ռիսկային էր, առաջին անգամ էինք համագործակցում իր հետ, բայց մի երկու ամիս առաջ վախն անցավ, որովհետեւ “Empyray”-ի համար իր նկարահանած տեսահոլովակը դիտեցինք ու սկսեցինք  հանգիստ սպասել:)”,- նշեց Անդրե Սիմոնյանը: Andre Simonyan The Beautified Project-ը խնդրեց ողջունել Լուիզա Ներսիսյանին. “Հայկական իմաստով կլիպի աղջիկ չէ, պրոֆեսիոնալ դերասանուհի է, առաջին անգամ համաձայնել է տեսահոլովակում նկարահանվել, շատ շնորհակալ ենք: Ուրախ ենք, որ համագործակցում ենք Կամերային թատրոնի հետ”: “Butterfly”-ի հերոսուհին էլ ողջունեց The Beautified Project ռոք-խմբին ու ասաց, որ տղաները շատ լավն են:): ““Ի՞նչ տարբերություն, թե ում հետ” ներկայացումն էինք սկսել եւ ուզում էինք, որ սաունդ-թրեքը արտակարգ մի բան լինի, խմբի գործունեությանը ծանոթ էինք, “Help me” երգը լսելուց հետո որոշեցինք, որ այն հենց այդ ներկայացման համար է: Քանի որ առաջին համագործակցության ժամանակ իմ ապրումներն ու զգացմունքները կարողացել էի արտահայտել, երկրորդն ավելի հեշտ ստացվեց. տեսահոլովակում միստիկ բան կա, խորհրդավոր, միշտ գրավում է, շատ ճաշակով է: Ես գոհ ու ուրախ եմ, որ մասնակցեցի նկարահանումներին”,- ասաց Լուիզա Ներսիսյանը: Luiza Nersisyan Ռոքը չհարգել չի լինի :) Դերասանուհին, լավ իմաստով, վարակվել է The Beautified Project ռոք-խմբից: “Նրանք համախոհներ են, որ կարողանում են իրենց ոգեւորությամբ վարակել դիմացինին, ուզում ես դու էլ մասնակցել այդ գործունեությանը, ստեղծագործական ընթացքին: Կան ոճեր, որ կարող ես չսիրել, բայց չհարգել չի լինի: Դա հենց ռոքն ու ջազն են: Մարդիկ ցույց են տալիս` իրենք լավ ջազմեն կամ ռոքեր են, համենայն դեպս  ես իսկապես ռոք սիրող եմ, իրենք  էլ ոճը ճիշտ են ընտրել ու ճիշտ մատուցում են, հոգով լցված են ռոքով”,- նշեց Լուիզա Ներսիսյանը: The Beautified-ն ինչ անում է, լավ է անում:) “Butterfly”-ի պրեմիերային ներկա էր նաեւ “32 ատամցի” Գարիկը: Նրա համար ռոք ասպարեզում կատարված ամեն քայլ ողջունելի է: “Ես ռոքերներին չեմ համեմատում, չեմ քննադատում, լավն ու վատը չեմ ասում, մենակ ուրախանում եմ, որ քայլ է արվում: Շնորհավորում եմ տղերքին, որ դուխ ունեն էդ քայլն անելու`  իմանալով`  մեր շուկան այդքան էլ չի ողջունում. իրենց նպատակն ու սիրած գործն է: Իրենք էլ վատ չեն անում, են տղերքից են, որ հենց լավ անելով են առաջ գնում: Խմբի ռոքը նոր ա, ես էլ եմ նորը անում”,- ասաց Գարիկը: Garik The Beautified Project-ին ամռանը Երեւանում չեք գտնի, խումբն ու “hայսուպերսթարցի” Իվետա Մուկուչյանը հունիսի 22-ին մեկնում են Միացյալ Նահանգներ “Stupid love song”-ի պրեմիերան կատարելու: Վերաձայնագրված երգի տեսահոլովակի երեւանյան պրեմիերան սեպտեմբերին կլինի, մինչ այդ խմբի երկրպագուները կարող են “Beyond The Butterfly” ձայնասկավառակը վայելել :): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW