Երգչի “Հոգու լույսը” երկրպագուներինն է Կայացավ առաջին СD-ի շնորհանդեսը Վարդան Բադալյանն իր առաջին ձայնասկավառակն է թողարկել: Bravo.am-ը արդեն պատմել է, որ երգիչը երկմտում էր “անդրանիկին” “Պարզապես” անվանել, թե “Հոգու լույս”: Այսօր “Սայաթ-Նովա” համալիրում տեղի ունեցավ նրա պարզապես “Հոգու լույս” ձայնասկավառակի շնորհանդեսը: “Հոգու լույս”-ը 15 երգ է պարունակում: Հեղինակներն են Մանե Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Ռիչարդ Մադլենյանը, Ռուզաննա Անդրեասյանը: Ժողովրդական երգեր էլ կան: “Ծնունդդ շնորհավոր” ու “Էլ մի” ստեղծագործությունները նոր են: Վերջինը հենց շնորհանդեսի ժամանակ Վարդան Բադալյանն առաջին անգամ կատարեց: “Անդրանիկ” ձայնասկավառակն է, իսկ Վարդան Բադալյանը իր անդրանիկ բալիկին է սպասում. “Շատ ուրախ եմ, ահավոր հուզվում եմ. մի քիչ անսովոր է: Ընկերներս օգնեցին նման միջոցառում կազմակերպել: Առաջին CD-ս է, երեխա դեռ չունեմ, աշխատում ենք այդ ուղղությամբ, երեւի թե` շուտով:)”: Համերգ-շնորհանդես էր կազմակերպվել: “Կոլիզեյ” ակումբում հայտնիների ու երկրպագուների բույլ էր հավաքվել: Վարդան Բադալյանի “Հոգու լույսը” տեսնելու եւ շնորհավորելու էին եկել Արսեն Սաֆարյանը, Տիգրան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանները, Ռուզան Ավետիքյանը, Աննա Խաչատրյանը, Լիլուն, Մանե Գրիգորյանը, Մարիաննան, Էրիկը: Սոֆի Մխեյանը եւս ժամանակ էր գտել եւ եկել էր կոլեգային իր բարեմաղթանքները հղելու: “Շատ-շատ լավ բաներ, այն, ինչ իրեն կցանկանար”, նույնն էլ Վարդանին մաղթեց երգչուհի Լիլուն եւ որպես նվեր իր երգերից մեկը կատարեց: Երգ նվիրողներից էր նաեւ երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը: Նա շատ է սիրում Վարդան Բադալյանի ձայնը: “Որակը, ձայնային տեմբրը շատ լավն է: Երգեր ունի, որ շատ եմ սիրում լսել: Ձայնի մեջ զուլալություն, մաքրություն կա: Չեմ կարող ասել` CD-ն ուշացել է, թե` ոչ, որովհետեւ կոնկրետ ժամկետներ չկան: Երեւի հիմա է պահը հասունացել: Լավ կլիներ, որ երրորդ, չորրորդ ձայնասկավառակը լիներ… Դա էլ կլինի”,- նշեց նա: “Վարդան ջան, այսօր էնքան լավ եմ զգում ինձ, էնքան ուրախ եմ, որ քո նման լավ մարդն ու երաժիշտն այսօր իր աշխատանքի առաջին պտուղն է քաղում: Ցանկանում եմ, որ այնքան, ինչքան դու ես սիրում ժողովրդին, բոլորն էլ այդ նույն չափով քեզ սիրեն,”- շնորհավորեց Մրոն: “Չէի էլ կասկածում, որ բոլորդ սիրում եք Վարդանին: Անխափան ստեղծագործական ճանապարհ, սիրում եմ քեզ շատ”,- իր բարեմաղթանքներն երգչին հղեց Աննա Խաչատրյանը: Ռուզան Ավետիքյանն էլ մի անգամ եւս նշեց, որ շատ սիրում ու գնահատում է Վարդան Բադալյանին. “Ամենակարեւորը` ուզում եմ քո գեղեցիկ տիկնոջ հետ միշտ երջանիկ լինես եւ բազմաթիվ ձայնասկավառակներ, տեսահոլովակներ ունենաս”: Մարիաննան հայկական էստրադա չի լսում, բայց… Մարիաննան գիտեր, որ “Վարդանի համար շատ սպասված ձայնասկավառակ է”. “Առաջին CD-ն մի իրադարձություն է, որին շատ երկար ես սպասում, շնորհավորում եմ ու հուսով եմ` մեզ ուրիշ ձայնասկավառակներով էլ կուրախացնի: Սիրում եմ իր ոճը: Նա այն եզակի երգիչներից է, ում երգացանկում այնպիսինները կան, որ հաճույքով լսում եմ, չնայած, որ հայկական էստրադա չեմ լսում: Ետ արի ու մի գնա…”,- երգեց Մարիաննան ու նշեց, որ կարաոկե վիճակում սիրով կերգի Վարդանի այս հիթը: Տղամարդավարի եւ անկեղծ երգիչ Վարդան Բադալյանը Հաղորդավար Ժակը վերջին անգամ Վարդան Բադալյանի արվեստի հետ առնչվել է… Հենց նոր ձայնասկավառակի հետ կապված շատ է առնչվել:): “Քանի որ Վարդանի հետ ընկերական շատ լավ հարաբերությունների մեջ ենք ու նաեւ` գործնական, իր շնորհանդեսի գովազդային հոլովակը պատրաստեցի, որ բոլոր ռադիոկայանների եթերում էր պտտվում: Այդ ժամանակ էլ առիթ եղավ գործնականում լսել իր երգերը: Բացի այդ, եթերում եմ լսել, բայց վերջինը չեմ հիշում: Վարդանի անսահման անկեղծությունն եմ հավանում եւ տղամարդավարի պահվածքն ու ճշտապահությունը: Ձայնի տեսակն էլ ինձ հիշեցնում է հենց Արցախի բնությունը. մեկ անգամ եմ այնտեղ եղել ու նմանեցնում եմ իր հայրենիքի ձայնին: Ինքն էլ երգող երգիչ է, դա շատ կարեւոր է”,- ասաց Ժակը: Հյուրերը լսեցին Վարդան Բադալյանի կատարումները, հյուրասիրվեցին, ձայնասկավառակը շնորհավորեցին: Երկրպագուհիներից մեկն էլ մաղթեց. “”Հոգու լույսը” առաջինը լինի, վերջինը չլինի, Վարդան ջան”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: