Բացառիկ առաջարկ Bravo.am-ից Մեր մշտական այցելուները գիտեն, որ Bravo.am-ը պարբերաբար հանդես է գալիս տարբեր անակնկալներով: Սակայն այսօրվա առաջարկն իսկապես բացառիկ է. ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր գիտելիքների շնորհիվ շահել HTC Hero եւ HTC Tattoo սմարթֆոններ: Մայիսի 17-ին “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը եւ HTC-ն Երեւանում ազդարարեցին Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարկը Հայաստանում: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը, հանդիսանալով «Մեդիամաքս»-ի լավ բարեկամը եւ գործընկերը, համաձայնեց տրամադրել մեկ HTC Hero եւ մեկ HTC Tattoo սմարթֆոն`Bravo.am-ի կողմից կազմակերպվող մրցույթի երկու հաղթողների համար: Մրցույթը բաղկացած է 14 հարցերից: 1-ից 13-րդ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը կստանա 1-ական միավոր: 14-րդ հարցի պատասխանը կգնահատվի 5 միավորանոց սանդղակով: Առաջին եւ երկրորդ տեղը կզբաղեցնեն այն մասնակիցները, ովքեր կհավաքեն ամենաշատ միավորները: Մրցույթը մեկնարկում է այսօր, իսկ պատասխանները ընդունվում են մինչեւ ս.թ. մայիսի 31-ի, ժամը 17:00: Դրանից ուշ ստացված պատասխանները չեն դիտարկվելու: Առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցնողների անունները Bravo.am կայքում կհրապարակվեն ս.թ. հունիսի 1-ին, իսկ պարգեւատրումը կկայանա հունիսի սկզբին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր գրասենյակում` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Մեդիամաքս»-ի ղեկավարների մասնակցությամբ: Պարգեւատրման հստակ օրվա մասին Bravo.am-ը կտեղեկացնի լրացուցիչ: Դե ինչ, կոչ ենք անում ուշադիր ծանոթանալ մրցույթի պայմաններին ու հարցերին ու սկսել պայքարը HTC սմարթֆոնների համար: Մրցույթի պայմանները 1. Գրանցվեք կայքում (եթե գրանցված չեք): Սա անհրաժեշտ է մրցույթի մասնակիցների հետ կապը պաշտպանելու համար: 2. Սեղմեք «Դարձիր Paparazzi» կոճակը, որտեղ կա տեքստային ֆայլ կցելու կոճակ: 3. Ուղարկեք պատասխանները Word ֆորմատով: Կցեք ձեր տեքստային ֆայլը եւ ներքեւում սեղմեք “Ուղարկել” կոճակը: 4. Մրցույթի մասնակցության վերջնաժամկետը մայիսի 31-ի ժամը 17:00 է: 5. Մրցույթի յուրաքանչյուր մասնակից համաձայն է, որ հաղթելու դեպքում մասնակցելու է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր գրասենյակում պարգեւատրման արարողությանը, որը կարող է լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից: Արարողությանը մասնակցելուց հրաժարվելը նշանակում է հաղթող մասնակցի հավաքած բոլոր միավորների զրոյացում: 6. Մրցույթը բաղկացած է 14 հարցերից: 1-ից 13-րդ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը կստանա 1-ական միավոր: 14-րդ հարցի պատասխանը կգնահատվի 5 միավորանոց սանդղակով: Մրցույթի հարցերը Հարց 1: 2008թ. մայիսին «ՎիվաՍել»-ը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեւանյան գրասենյակն իրականացրեցին համատեղ նախագիծ: Ի՞նչ նպատակներով ծախսվեց «ՎիվաՍել»-ի հատկացրած 36 մլն դրամը: Հարց 2: Ե՞րբ եւ քանի՞ կենտրոններում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներդրել հերթերի կառավարման ավտոմատացված համակարգը: Հարց 3: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ե՞րբ է առեւտրային շահագործման հանձնել 3G ցանցը: Որտե՞ղ է կայացել գործարկման արարողությունը, եւ ո՞վ էր դրան մասնակցում: Հարց 4: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիսացավ ռուսաստանցի անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ «Սպարտակ» բալետի պրեմիերայի գլխավոր հովանավոր: Որքա՞ն գումար հատկացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ ե՞րբ կայացավ պրեմիերան: Հարց 5: Ո՞ր ընկերության համար է HTC-ն թողարկել Android օպերացիոն համակարգով աշխարհում առաջին սարքավորումը, եւ ինչպե՞ս էր կոչվում մոդելը: Հարց 6: Հայտնի ինտերնետ-հսկաներից մեկը HTC-ին պատվիրել է հեռախոսի արտադրությունը սեփական ապրանքանիշով: Ո՞ր ընկերության մասին է խոսքը, եւ ինչպե՞ս է կոչվում մոդելը: Հարց 7: Մինչեւ 2006 թվականը HTC-ն իր արտադրանքը Եվրոպայում եւ Ասիայում վաճառում էր տարբեր ապրանքանիշերի ներքո: Որո՞նք էին դրանք: Հարց 8: Իր սակագնային պլաններից մեկի շրջանակներում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատուկ ծառայություն է ստեղծել սոցիալական ցանցերի միջոցով շփվող երիտասարդների համար: Այդ ծառայությունը հնարավորություն է տալիս օրը 24 ժամ առանց սահմանափակումների շփվել odnoklassniki.ru, m.facebook.com եւ touch.facebook.com կայքերում օրական ընդամենը 28 դրամով: Ո՞ր սակագնային պլանն է դա, եւ ինչպե՞ս է կոչվում ծառայությունը: Հարց 9: 2009թ. ամռան կեսին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նորամուծություն կատարեց պետական մարմինների հետ հարաբերությունների կազմակերպման ոլորտում: Ո՞ր նորարարության մասին է խոսքը: Հարց 10: 2009 թվականին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր դիլերներին պարգեւատրեց «Լիցք» ծառայության վաճառքի մեծ ծավալի համար: Ո՞վ դարձավ լավագույն դիլեր, եւ վաճառքի ինչպիսի՞ ծավալ էր նա ապահովել: Հարց 11: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիսացավ Իէն Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի` մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայացած բարեգործական համերգների գլխավոր հովանավորը, որոնք կազմակերպել էր “Մեդիամաքս” ընկերությունը: Որքա՞ն է կազմել համերգներից ստացված հասույթը, եւ ի՞նչ նպատակների են ուղղվելու այդ միջոցները: Հարց 12: Windows Mobile եւ Android պլատֆորմներից բացի, HTC-ն թողարկել է նոր օպերացիոն համակարգով սմարթֆոն: Ինչպե՞ս են կոչվում պլատֆորմը եւ սարքավորումը: Հարց 13: HTC-ի ո՞ր սմարթֆոնը 2010 թվականին ստացավ Best Mobile Handset or Device մրցանակը: Հարց 14: Ինչու՞ է ձեզ անհրաժեշտ հատկապես Android օպերացիոն համակարգով HTC սմարթֆոն: Փորձեք այս հարցին պատասխանել առավելագույնս հիմնավորված եւ ստեղծագործաբար, քանի որ հենց այս հարցը կարող է Ձեզ հաղթանակ պարգեւել: Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: