×


«Դիմակահանդեսը» կրկին Օպերային թատրոնի բեմում է

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս ամիսը նշանավորվել է «Դիմակահանդես»-ի պրեմիերայով: Թատրոնի մշտական խաղացանկում այսուհետ իրենց հաստատուն տեղն ունեն խաչատրյանական երեք բալետները՝ «Գայանեն», «Սպարտակը» եւ «Դիմակահանդեսը», որի առաջին երկու ցուցադրություններն օրեր առաջ անցել են լեփ-լեցուն դահլիճում:

«Դիմակահանդես» բալետի պրեմիերային


Բեմադրության հեղինակը թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանն է, նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը, բեմադրող դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:

«Դիմակահանդես» բալետի պրեմիերային


Գլխավոր դերերում են ՌուբենՄուրադյանը, Սեւակ Ավետիսյանը(Արբենին), Մերի Հովհաննիսյանը, Սյուզաննա Փիրումյանը (Նինա), Մարիա Դիվանյանը, Տաթեւիկ Բոլշիկյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը, Ռազմիկ Մարուքյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), Դիանա Հարությունյանը, Սիլվա Պետրոսյանը (Նինայի ձայն):

«Դիմակահանդես» բալետի պրեմիերային


1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում եւ մեծ հաջողություն ունեցավ: Եվ ահա, 30 տարի անց այն կրկին հայաստանյան բեմում է:

BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Օպերային թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին