×


Աթենա Մանուկյանը

Աթենա Մանուկյանը սիրային երգ է գրել «Եվրատեսիլ»-ի հաղթողի համար

Բեմն իր երկրորդ տունն ու երաժշտությունն իր լավագույն ընկերը համարող երգչուհի Աթենա Մանուկյանը հպարտանում է իր հայկական արմատներով։ Հունաստանաբնակ երգչուհուն BRAVO.am-ը լուսանկարել է ուղիղ երկու տարի առաջ, երբ նա առաջին անգամ այցելել էր Հայաստան։

Աթենան թողարկել է «Party Like A Freak», «I Surrender», «XO» հիթերը, որոնցով հայտնի է դարձել երաժշտական աշխարհում։ Նա համագործակցում է հույն արտիստների հետ, մեզ հետ նոր զրույցում էլ պատմել է, որ սկսել է երգեր գրել կայացած ու հայտնի երգիչների համար.«Ինձ համար հրաշալի փորձ է, հոյակապ է աշխատել այնպիսի երգիչների հետ, որոնք բարձր երաժշտական ճաշակ ունեն։ Փորձում եմ քրտնաջան աշխատել, որ գերազանցեմ ինքս ինձ, ստեղծեմ այնպիսի երգեր, որոնք կբավարարեն ու կգոհացնեն շատերին»։

Աթենա Մանուկյանը


Վերջերս նոր երգ է գրել «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Հելենա Պապարիզուի համար, որը կարող եք լսել ստորեւ.«Իսկապես հիանում եմ նրանով, Հելենան հետաքրքիր երգչուհի է, ստուդիայում իրար միանգամից հասկացանք։ Երգը թողարկվել է այս ամռանը, երաժշտությունն ու խոսքերը գրել եմ Մարկ Անգելոյի եւ Յանիս Դոխասի հետ։ «Palia Mou Agapi» երգը նախկին սիրո մասին է. երգչուհին ցանկանում է վերադարձնել իր նախկին սիրելիին»։



23-ամյա Աթենան երգեր գրելուց բացի, պարուհիների հետ ներկայանում է համերգային շոուներով, երբեմն կատարում է միջազգային հիթեր Բեյոնսեի, Ուիթնի Հյուսթոնի եւ այլ աստղերի երգացանկից.«Եվրոպական քաղաքներում շրջագայում եմ շոու-ծրագրով, ամեն անգամ փորձում եմ պարային նոր համարներով ներկայանալ: Իսկ նոր տեսահոլովակներ առաջիկայում կլինեն, բայց չեմ ուզում շտապել. պետք է վստահ լինեմ, որ ստեղծում եմ հետաքրքիր ու յուրահատուկ երգ, որին արդեն կհաջորդի հոլովակի նկարահանումը»։

Աթենա Մանուկյանը


Նա հույս ունի՝ շուտով նորից կայցելի Երեւան.«Հայաստանն այնքան շատ եմ կարոտում, այդտեղ ինձ հարազատ տան նման եմ զգում։ Փորձում եմ հայերեն սովորել, լավ հիշում եմ «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը:): Խոստանում եմ, երբ նորից Հայաստանում լինեմ, նոր բառեր կսովորեմ»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աթենա Մանուկյանը


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին