×


Ալեքսանդր Բաբասյանի ու որդու՝ կրտսեր Ալեքսանդրի ծննդյան խնջույքին

Ալեքսանդր ու Լիլիթ Բաբասյաններն իրականացրին որդու երազանքը:)

Օգոստոսի 15-ը կրկնակի տոնական է Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյանների ընտանիքում: Ալեքսանդրն ու որդին՝ կրտսեր Ալեքսանդրը նշում են իրենց ծննդյան օրը:

Դերասանը դարձավ 37, իսկ տղան՝ 5 տարեկան, ինչի կապակցությամբ էլ ծնողները մանկական խնջույք էին կազամկերպել երեւանյան սրճարաններից մեկում՝ հրավիրելով ամենամոտ հարազատներին ու ընկերներին:

Ալեքսանդր Բաբասյանի ու որդու՝ կրտսեր Ալեքսանդրի ծննդյան խնջույքին


«Մեր ծանոթությունից հետո առաջին անգամ ամուսնուս համար հաճելի անակնակալ չէի պատրաստել իր ծննդյան օրվա առթիվ: Երեկվա օրը մենք երկուսս մեր տղային էինք նվիրել ու ամեն բան միայն նրան երջանկացնելու համար կազմակերպել: Խնջույքի թեման «լեգո» խաղերն էին: Ես ու որդիս մոտ մեկ տարի պատրաստվել էինք, ամեն բան լավ ծրագրել, խաղալիքներ հավաքել: Տորթն էլ նույն թեմայի մեջ էր»,- BRAVO.am-ին ասել է Լիլիթը՝ հավելելով, որ հոբելյարը խնջույքի ողջ ընթացքում բարձր տրամադրություն է ունեցել:

Ծնողներն իրականացրել են տղայի երազանքը. «Ալեքսը վաղուց էր երազում շուն ունենալու մասին, բայց ամուսինս թույլ չէր տալիս գնել՝ ասելով, որ կենդանին ուշադրության ու խնամքի կարիք ունի, որի ժամանակը մենք այժմ չունենք: Նա արդեն համակերպվել էր այդ մտքի հետ, ու երբ տարեդարձի գիշերը արկղի միջից փոքրիկ շունիկ դուրս եկավ, աչքերին չէր հավատում: Մենակ տեսնեիք՝ ինչ երջանիկ դեմք ուներ: Ամեն պահ ասում է, որ մենք իր բոլոր երազանքներն իրականացրել ենք: Հյուրերն էլ նրան մի շարք գեղեցիկ նվերներ են բերել»:

Ալեքսանդր Բաբասյանի ու որդու՝ կրտսեր Ալեքսանդրի ծննդյան խնջույքին


Քնից արթնանալով՝ Ալեքսանդր-կրտսերը հուզել է մայրիկին. «Այսօր արթնացավ ու ինձ ասում է, որ շատ շնորհակալ է մեզնից, որ իր բոլոր երազանքներն իրականացրել ենք: Շատ հուզված էի ու իրեն ասացի, որ նոր բաների մասին երազի, քիչ անց ասում է, որ ծովախոզուկ ունենալու մասին է երազում :)»,- եզրափակել է Լիլիթը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին