×


Աղվան Պապոյանը հայր է դարձել

Ջազ երգիչ Աղվան Պապոյանն օրեր առաջ հայր է դարձել: Կինը՝ Վիկտորիան, նրան դուստր է պարգեւել: Ծնողներն աղջնակին Արիանա են անվանակոչել:

«Չեմ կարող նկարագրել ապրումներս, երբ կինս ծննդատանն էր: Միայն այն մասին էի մտածում, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվի: Մինչեւ վերջին շունչս պարտք ու պարտական կլինեմ նրան՝ աղջկաս համար»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Աղվանը:

Աղվան Պապոյանը՝ կնոջ հետ


Երգչի կինն ու դուստրն արդեն տանն են.«Երկուսն էլ լավ են: Փոքրիկիս տեսնելու պահին աննկարագրելի զգացողություններ ունեի: Շոկի մեջ էի ու քարացել էի…»:

Նորածնի խնամքի հարցում զույգին օգնում են իրենց մայրերը:

BRAVO.am-ն առողջ ու անհոգ մանկություն է ցանկանում Արիանային եւ աշխարհի բոլոր փոքրիկներին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աղվան Պապոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին