×


Կարո Նաղդալյանի եւ Քրիստինա Կարապետյանի հարսանիքին

Նոր լուսանկարներ Քրիստինա Կարապետյանի հարսանիքից

Քիչ առաջ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի է ունեցել դերասանուհի Քրիստինա Կարապետյանի եւ ռեժիսոր Կարո Նաղդալյանի պսակադրությունը: Արարողության առաջին լուսանկարները ներկայացնում է BRAVO.am-ը:

Զույգը պսակադրվել է դերասան Արթուր Հակոբյանի քավորությամբ: Նորահարսիկի խոսքով՝ նա ընտանիքի լավ ընկերն է:

Քրիստինա Կարապետյանի եւ Կարո Նաղդալյանի հարսանիքին


Ամուսնական մատանիներով փոխանակվելուց եւ Տեր հոր օրհնությունը ստանալուց հետո նորապսակներն իրենց միությունը հարազատների եւ ընկերների հետ կնշեն ժամանցի կենտրոններից մեկում:

Կարո Նաղդալյանի եւ Քրիստինա Կարապետյանի հարսանիքին


«Հարսանիքը գեղեցիկ արարողություն է, շատ ուրախ եմ եւ որգեւորված»,-մեզ հետ զրույցում ասել է Քրիստինան: Պարզվում է՝ նորափեսան նախապես չի տեսել հարսի զգեստը.«Այն միանգամից եմ ընտրել, ու այնպես ենք արել, որ անակնկալ լինի Կարոյի համար»:

Կարո Նաղդալյանի եւ Քրիստինա Կարապետյանի հարսանիքին


Հարսանիքի կազմակերպչական հարցերով զույգն ինքնուրույն է զբաղվել: Կյանքի կարեւորագույն օրվա համար նրանք ընտրել են ռետրո ոճը:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին