×


Անահիտ Շահբազյանը

Անահիտ Շահբազյան. «Ոչ կոմերցիոն, բարի, ջազային երգ է»

Անահիտ Շահբազյանը նոր տեսահոլովակի մանրամասներն առաջինը BRAVO.am-ին է վստահել: Երգչուհին պատմել է, որ իր ամենասիրելի երգերից մեկը կներկայացնի հոլովակի միջոցով: «Ոչ կոմերցիոն, բարի, ջազային, գեղեցիկ երգ է»,-ասել է նա:

«Տարիներ» կոչվող երգի հեղինակը Նարեկ Գեղամյանն է, ով նաեւ նկարահանվել է տեսահոլովակում որպես երաժիշտ: «Հետաքրքիր պատմություն ունի երգը: Հեղինակը գրելուց անմիջապես հետո գտել է ինձ, առաջարկել, եւ այդ երգը դարձել է իմ ամենասիրելիներից մեկը»,- պատմել է Անահիտը:

«Տարիներ» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի ռեժիսորը Վասիլ Շահբազյանն է, օպերատորը` Մկրտիչ Խաչատրյանը. «Ռեժիսորի ցանկությամբ 60-70-ականների ջազ-ակումբ ենք ստացել ու երգչուհի:

Տեսահոլովակում նկարահանվել են իմ սիրելի հայտնի ընկերներն ու երաժիշտները: Անհամբեր սպասում եմ մոնտաժային աշխատանքների ավարտին»:

«Տարիներ» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Այս տարի երգչուհին ծրագրում է եւս մեկ տեսահոլովակ ներկայացնել հանդիսատեսի դատին, որն իր թեմատիկայով կտարբերվի եւ ավելի հուզական կլինի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Շահբազյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին