Անահիտ Շահբազյանի եւ Կարեն Զադիրյանի ընտանիքում համալրում է սպասվում: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է իրենց համար այդքան սպասված իրողության եւ ամուսնու արձագանքի մասին:
Անահիտը նշել է, որ հղիության 5-րդ ամսում է, շարունակում է երգել ժամանցի վայրերից մեկում եւ ակտիվ կյանք վարել.«Շատ հաճելի, տարօրինակ եւ նոր զգացողություններ ունեմ, որոնք ոչ մի երեւույթի հետ համեմատելի չեն»:
Նրա խոսքով՝ ուրախալի լուրն ամուսնուն հայտնել է քույրը.«Ես չհասցրի, Մարիամը բժշկի սենյակից դուրս գալուց հետո անմիջապես հայտնեց Կարենին: Հետո, երբ խոսում էի իր հետ, ձայնում աննկարագրելի հուզմունք էի զգում եւ ուրախություն»:
Ծնողները փոքրիկի սեռը եւս պարզել են. դուստր են ունենալու, իսկ թե ինչ անուն կտան իրենց առաջնեկին, դեռ չեն որոշել:
Անահիտ Շահբազյանը
BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում Անահիտին եւ առողջ բալիկ:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Շահբազյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: