×


Անդրանիկ Հարությունյանը՝ կնոջ հետ

Անդո.«Առանց նրանց ես երեւի կգժվեմ»

Անդրանիկ Հարությունյանի համար, ինչպես միշտ, մարտի 8-ը կրկնակի տոնական է անցել: Հարազատ կանանց շնորհավորելուց բացի, դերասանը շնորհավորանքներ է ստացել ծննդյան 36-ամյակի առթիվ: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է օրվա մանրամասներն ու հայտնել, թե որ հոբելյանն է պատրաստվում մեծ շուքով նշել:

«Մարտի ութը՝ որպես ծննդյանս օր, չեմ սիրում: Անցած տարի մեծ շուքով նշեցի տարեդարձս, քանի որ կլոր ամյակ էր՝ 35 տարեկան դարձա: Կարծում եմ՝ մեկ էլ 45-ամյակս այդպես կնշեմ»,- ասել է դերասանը:

Անդրանիկ Հարությունյանի տարեդարձին


Անդոն պատմել է նաեւ, որ բազմաթիվ բարեմաղթանքներ է լսել.«Շնորհակալ եմ բոլոր շնորհավորողներին, որ կան իմ կյանքում: Առանց նրանց ես երեւի կգժվեմ, սիրում եմ բոլորին, ու այդ վերաբերմունքը փաստեց, որ փոխադարձ է մեր սերը` իմ ընկերների, հանդիսատեսի: Անգամ քաղաքական գործիչներից եմ շնորհավորանքներ ստացել: Հուսանք՝ աստիճանաբար մեր կյանքը լավն է դառնալու, ես տեսնում եմ դա. մի տեսակ լավ հոտ է գալիս:)»:

Ավանդույթի համաձայն՝ հոբելյարը երազանք է մտապահել տոնական տորթի մոմերը փչելիս.«Համոզված եղեք, որ շատ լավ երազանքներ եմ պահել՝ թե՛ անձնական, թե՛ գործնական, եւ թե՛ մեր Հայաստան երկրի հետ կապված: Տա Աստված, որ ի կատար ածվեն, ավելին ասեմ՝ համոզված եմ, որ կիրականանան»:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Անդոյին եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին