×


Աննա Բաբայանի՝ հատուկ նպատակով ֆոտոշարքը եւ նոր առաջարկը

Աննա Բաբայանի՝ Երեւան այցի մասին պատմել ենք: Օրեր առաջ հայրենիք ժամանած մոդելն արդեն հասցրել է լուսանկարահանման մասնակցել: Նա նոր ֆոտոշարքն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, թե ինքն ու դուստրն ինչպես են կազմակերպում իրենց հանգիստը.«Այստեղ ժամանակն արագ եւ շատ լավ է անցնում: Հիմնականում հանդիպում եմ ընկերներիս եւ բարեկամներիս հետ»:

Աննա Բաբայանը


Այս անգամ Աննան առանց ամուսնու է Երեւանում: Նշում է՝ Մարինան շատ է կարոտում հայրիկին, թեեւ ամեն օր կապի տարբեր միջոցներով խոսում է նրա հետ:

Անդրադառնալով նոր ֆոտոշարքին՝ մոդելն ասել է, որ իր ցանկություններից մեկն է իրագործել.«Առաջարկը ստացել եմ լուսանկարչից եւ տեսնելով նրա աշխատանքները՝ սիրով համաձայնել եմ: Հագուստներից մեկը նախկինում՝ մինչ մայրանալս, կրկին հագել էի ֆոտոշարքի համար եւ հատուկ նպատակ ունեի՝  նույն զգեստով ներկայանալ նաեւ մայրանալուց հետո՝ տարիների տարբերությամբ»:

Աննա Բաբայանը


Աննան հայտնել է, որ առաջարկ է ստացել նկարահանվել հեռուստատեսային նախագծերից մեկում.«Եթե ժամանակս բավականացնի, սիրով կմասնակցեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին