×


Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի նշանադրության լուսանկարները

Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի անակնկալ նշանադրությանը հաջորդել է այդ առիթով պաշտոնական հավաքույթը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես է պատրաստվել բացօթյա խնջույքին, երբ են նախատեսում ամուսնանալ եւ ինչ զբաղվածություն ունի այժմ: Նա մեզ է տրամադրել նաեւ նշանդրեքի դեռեւս չհրապարակված լուսանկարները:

Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի նշանադրությանը


«Կարելի է ասել՝ ընտանեկան ընթրիք ենք ունեցել՝ մեր նշանադրությունը նշելով ամենամոտ մարդկանց ու ընտանիքի անդամների հետ»,-ասել է դիմահարդար-դերասանուհին:

Զույգի ցանկությամբ հավաքույթը տեղի է ունեցել այգում.«Ուզում էինք հասարակ, պարզ, բայց գեղեցիկ մի բան անել: Ամեն ինչ իմ ձեռքերով եմ արել, խնջույքից ժամեր առաջ մայրիկիս հետ զարդարել եմ տեղանքը: Ինքս եմ հեղինակել նաեւ այդ օրվա զգեստս, որը, կարծում եմ, համապատասխան էր մեր ընտրած վայրին: Այն, ինչ քո ձեռքերով ես անում, հոգի ես դնում դրա մեջ, ավելի լավ է ստացվում»:

Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի նշանադրությանը


Հարսանիքի մասին նրանք դեռ չեն մտածում: Աննան նախընտրում է, որ ամռանը պսակադրվեն.«Այդ շրջանում եղանակային պայմանները չեն սահմանափակում, եւ կարող ես շատ գեղեցիկ վայրում կազմակերպել»,-ասել է նա եւ հավելել, որ հարսի զգեստի ընտրության հարցում դեռեւս տատանվում է.«Ամեն ոճի մեջ էլ գեղեցիկ զգեստներ կան: Երբ ժամանակը գա, ավելի հստակ կլինեն պատկերացումներս: Կարծում եմ՝ զգեստիս ընտրությունը պայմանավորված կլինի այն վայրով, որտեղ կորոշենք անել մեր հարսանիքը»:

Դերասանուհին այս շրջանում բացի դիմահարդարի աշխատանքը, շարունակում է նկարահանվել «Outdance» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում: Նա նաեւ որպես երգչուհի նորություններ կունենա առաջիկայում:

Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի նշանադրությանը


BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննայի եւ Դավթի անձնական արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին