×


Աննա Սարկիսովան՝ ամուսնու հետ

Աննա Սարկիսովան դուստր է պարգեւել իսպանացի ամուսնուն

Ամերիկաբնակ հայ դաշնակահարուհի Աննա Սարկիսովան եւ իսպանացի երաժիշտ, հոլիվուդյան մի շարք ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ Արթուրո Սոլարն արդեն մեկուկես տարի է՝ կապված են ամուսնական թելերով, օրերս էլ ծնողներ են դարձել: BRAVO.am-ին Աննան տեղեկացրել է, որ ամուսնուն դուստր է պարգեւել: Նորածնին զույգը Սիբիլլա անունն է տվել:

«Անվան ընտրությունը երկուսինս է: Դեռ հղի էլ չէի, երբ միասին ֆիլմ էինք դիտում, որի գլխավոր հերոսուհու անունը Սիբիլլա էր, այդ ժամանակ որոշեցինք՝ երբ աղջիկ ունենանք, այդպես ենք անվանակոչելու»,- պատմել է նա:

Աննա Սարկիսովան


Աննան նշել է, որ հղիության մասին իմացել է իր տարեդարձի օրը.«Դա իմ կյանքի ամենամեծ նվերն էր, որ կարող էի ինքս ինձ նվիրել: Ամուսնուցս երկար թաքցնել չէի կարող, նույն օրն էլ հայտնեցի: Նա էլ անսահման երջանիկ էր: Երկուսս էլ լիովին պատրաստ էինք ծնող դառնալուն»:

Դաշնակահարուհին հղիության ամբողջ ընթացքում աշխատել է.«Երջանիկ ու գերզբաղված ամիսներ եմ ունեցել: Անընդհատ շրջագայել եմ, նոր համերգների, ծրագրերի մասնակցել, շարունակել եմ դասավանդել: Մի պահ անգամ չեմ կտրվել իմ սիրելի աշխատանքից: Հաճախակի փորձերն ու համերգները, հակառակը, օգտակար էին երեխայիս համար: Ասում են՝ հղիության ընթացքում դասական երաժշտություն լսելը օգնում է երեխայի ուղեղի զարգացմանը: Ես այնքան էի պարապում, որ մեկ-մեկ թվում էր՝ երեխաս հոգնել է այդ ձայներից:)»:

Աննա Սարկիսովան


Առաջիկայում էլ Աննան համերգային մի շարք ծրագրեր ունի.«Եկող տարի արդեն կավարտեմ գիտական թեզս: Կշարունակեմ դասավանդել ու ելույթ ունենալ: Եթե ամեն բան կարգին լինի, համերգներով կշրջագայեմ Եվրոպայում»,-եզրափակել է նա:

BRAVO.am-ը առողջ ու անհոգ մանկություն է մաղթում Սիբիլլային ու աշխարհի բոլոր փոքրիկներին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Սարկիսովան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին