×


Աննա Բաբայանի դստեր 2-ամյակին

Աննա Բաբայանի դստեր 2-ամյակն ու իսպանացի հայրիկի՝ խնջույքին ներկա չլինելու պատճառը

Աննա Բաբայանն իսպանացի ամուսնու եւ դստեր հետ շուրջ 2 ամիս է՝ Երեւանում է, օրերս էլ, ինչպես պատմել է BRAVO.am-ին, տեղի մանկական սրճարաններից մեկում կազմակերպել է փոքրիկ Մարինայի 2-ամյակի խնջույքը:    

«Տարեդարձը նշել ենք բարեկամուհիներիս ու ընկերուհիներիս հետ, ովքեր եւս փոքրիկ երեխաներ ունեն: Ցանկանում էինք, որ երեխաները ուրախանային, զվարճանային ու խաղային միմյանց հետ: Այդպես էլ եղավ: Շատ հետաքրքիր շոու ծրագիր էին կազմակերպել, ամեն ինչ շատ լավ անցավ»,-պատմել է մոդելը եւ հավելել, որ հոբելյարը հիմնականում հագուստ եւ խաղալիքներ է նվեր ստացել:

Աննա Բաբայանի դստեր 2-ամյակին


Աննայի խոսքերով՝ նախօրոք էր պատրաստվել միջոցառմանը, ընտրել տոնական տորթը: Փոքրիկ Մարինան 2 անգամ է փչել տորթի մոմերը, իսկ երազանքը դստեր փոխարեն մայրիկն է մտապահել: Այն է՝ դուստրն առողջ ու լավ մարդ մեծանա:
 
Թեեւ աղջնակի տարեդարձին հայրիկը ներկա չի եղել (աշխատանքի բերումով օրեր առաջ է մեկնել Իսպանիա,-հեղ.), ծնողների հետ «Skype»–ի միջոցով է շնորհավորել ու բարեմաղթանքներ ասել:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Աննա Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին