×


Աննա Մանուչարյանը՝ նոր դերի եւ Մոնտենեգրոյում անցկացրած հանգստի մասին

Դերասանուհի Աննա Մանուչարյանը նորություն ունի․ շուտով կսկսվեն «Դեպի ճամբար» հումորային սիթքոմի նկարահանումները, որում ընդգրկված է նաեւ նա։

«Սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանից եւ սցենարիստ Գարիկ Սեփխանյանից։ Ծանոթ լինելով նրանց նախորդ աշխատանքներին ու իմանալով, որ տղաները մեծ վարպետությամբ են իրենց գործն անում՝ միանգամից համաձայնեցի: Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք գնալու Աղվերան ու սկսենք նկարահանումները»,- BRAVO.am-ին ասել է Աննան:

Աննա Մանուչարյանը


Դերասանուհուն ճամբարի գեղարվեստական ղեկավարի դերն է վստահված. «Լուրջ, խելացի, չափից դուրս կրթված ու կարդացած կնոջ կերպարում եմ լինելու, ով այնքան է սովորել, որ մի փոքր շեղվել է :)։ Այլ մանրամասներ չեմ հաղորդի, որ հեռուստադիտողի համար հետաքրքրությունը չկորի»,- նշել է նա:

Աշխատանքին զուգահեռ Աննան հասցրել է երկու անգամ հանգստի մեկնել. «Ամռան սկզբին Սոչիի էի գնացել, որտեղ կինոփառատոնի էի մասնակցում: Համատեղելով հանգիստն աշխատանքի հետ՝ կարողացա մի քանի օր լավ լիցքաթափվել»:

Աննա Մանուչարյանը


Աննայի հաջորդ արձակուրդը Ադրիատիկ ծովի ափին է անցել. «Դստերս հետ էի մեկնել: Երկրի ընտրությունը շատ պատահական է եղել: Տուրիստական գործակալությունից խորհուրդ հարցրեցի, նրանք էլ Մանտենեգրոն առաջարկեցին, մի քանի նկար նայելուց հետո սիրահարվեցի բնությանն ու տեսարժան վայրերին: Իսկապես անկրկնելի ժամանակ ենք անցկացրել: Բնությունը հեքիաթային էր, մեզ կտրել էր իրականությունից: Աղջիկս սպիտակամաշկ է, արեւը միանգամից «որսում» է նրան, դրա համար նա հաճախ սենյակում էր մնում, ու ես միայնակ էի վայելում արեւի ջերմությունն ու աննկարագրելի չքնաղ ծովը»:

Վերհիշելով իր տպավորիչ արձակուրդները՝ դերասնուհին առանձնացրել է այցը Աֆրիկա. «Հնդիկ կնոջ էի հյուրընկալվել, ով խոհարար էր, կարճատեւ այցի ժամանակ այնքան համով ուտեստներ եմ համտեսել, որ էլ ասելու չէ: Շատ լավ ու անմոռանալի օրեր եմ անցկացրել այնտեղ»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Աննա Մանուչարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին