Անուշիկ Ալավերդյանի եւ երաժիշտ, դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դուստրը երկու տարեկան է: Հայրիկի համերգային հյուրախաղերի պատճառով Մայայի տարեդարձը ծնողները մի քանի օր ուշացմամբ են նշել: BRAVO.am-ը ներկա է եղել խնջույքին, լուսանկարել փոքրիկ հոբելյարին եւ հյուրերին:
Անուշիկ Ալավերդյանը` դստեր հետ
«Իմ այն ընկերուհիներն էին ներկա, որոնց բալիկների հետ Մայան արդեն ընկերություն է անում: Այսինքն՝ բոլորը Մայայի ընկերներն էին»,-պատմել է երգչուհին եւ հավելել.«Աղջիկս սկզբում լարված էր, բայց ընթացքում բացվեց՝ հիմնական ժամանակն ընկերների հետ անցկացնելով խաղահրապարակում: Ուզում էր բոլոր ատրակցիոնները միանգամից փորձել:)»:
Անուշիկի խոսքով՝ շատ հագեցած օր են ունեցել.«Մանկական սրճարանում երեխաների համար բազմաթիվ զբաղմունքներ կային, մանկական ծրագիր էր, ինչն էլ ամենակարեւորն էր: Բոլոր փոքրիկները շատ ակտիվ էին եւ ուրախ: Խնջույքն իսկապես նրանց համար էր կազմակերպված»:
Լիլիթ Մուրադյանը` դստեր հետ
Տարեդարձի թեման աղջնակի սիրելի Մայա մեղվի մասին մուլտֆիլմն էր. «Մայային էլ փորձել էինք համապատասխան տեսքով ներկայացնել: Նրա համար հենց այդ մեղվի անկյունն էինք ստացել` տորթով եւ մյուս աքսեսուարներով»:
Անուշիկը եւ Կարենը փոքրիկի փոխարեն երազանք են մտապահել տորթի մոմերը փչելիս` ցանկանալով, որ իրենց աղջիկը միշտ առողջ լինի:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: