×


Նոր լուսանկարներ Գուրգեն Դաբաղյանի հարսանիքից

Քիչ առաջ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Գուրգեն Դաբաղյանի պսակադրությունը: Երգչի ընտրյալը ռուսաստանաբնակ հայուհի Իննան է: BRAVO.am-ը ներկա է եղել եկեղեցական արարողությանը եւ շուտով կներկայացնենք ամբողջական ֆոտոշարքը:

Զույգը պսակադրվել է երգչի մտերիմ ընկերներից մեկի քավորությամբ: Միմյանց հավերժ սիրելու խոստում տալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակները ուղեւորվել են քաղաքի ռեստորանային համալիրներից մեկը, որտեղ կիրականացնեն նաեւ զագսի արարողությունը:


Գուրգենը մեզ հետ զրույցում նշել է, որ դեռ նախորդ տարվանից են սկսել հարսանիքի նախապատրաստական աշխատանքները: Իրենց ուրախությունը նրանք որոշել են կիսել շուրջ 450 հյուրի հետ:

«Այս շրջանում որոշեցինք կազմակերպել մեր հարսանիքը, քանի որ հյուրերի մեծ մասը արտերկրից են՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան: Ավանդական հայկական հարսանիք ենք անելու՝ դհոլ-զուռնայով, աղջկա տուն գնալով: Ի դեպ, նախապես չեմ տեսել Իննայի ընտրած հարսի զգեստը. այդ ավանդույթը եւս պահպանել ենք»,-ասել է երգիչը:


Զույգի միջեւ տարիքային տարբերությունը 12 տարի է: Իննան 19 տարեկան է, Գուրգենը՝ 31:

Մեր հարցին՝ ինչպես է սիրելին վերաբերվում Հայաստան տեղափոխվելուն, երգիչն ասել է.«Իննան շատ լավ է տրամադրված, Հայաստանը շատ է սիրում, միշտ էլ մեծ ուրախությամբ է եկել: Ինքս էլ շատ ուրախ եմ, որ կյանքումս կարեւոր անձնական շրջան է սկսվում, նոր փուլ եմ մտնում, նա գրավել է սիրտս»:


Հարսանիքից օրեր անց նորապսակները մեղրամսի կմեկնեն Բալի կղզի:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Գրիգոր Հարությունյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին