×


Աստղիկ Սաֆարյանի հանգիստն ու կարեւոր նկարահանումը Բարսելոնայում

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Իսպանիայում: Նա BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները Բարսելոնայից, ինչպես նաեւ պատմել է, թե ինչու է վերադարձել իր երկրորդ տուն:

Աստղիկ Սաֆարյանը


Պարզվում է` Աստղիկին միայն հանգիստը չէ, որ տարել է եվրոպական այս գեղեցիկ քաղաք. «Միայն հանգիստն ինձ երբեք բավարար չի լինում, եթե դա չեմ համատեղում աշխատանքիս հետ»:

Երգչուհին նշել է, որ շատ նորություններ ունի, սակայն փակագծերը կբացի ավելի ուշ. «Մինչ Իսպանիա մեկնելս օր ու գիշեր աշխատել եմ նոր ստեղծագործությունների վրա: Այստեղ եւս օրեր առաջ իրականացրել եմ կարեւոր նկարահանում»:

Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկը հույս ունի, որ մինչ Հայաստան վերադառնալն իր աշխատանքները վերջնական տեսքի կբերվեն.«Այս պահին կարող եմ ասել, որ շատ հաճելի նորություններ են սպասվում: Հուսով եմ` շուտով կկարողանամ իմ լսարանին ներկայացնել դրանք»:

Տեքստը`Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` երգչուհու անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին