×


Արաքս Մելիքյանը` թրքահայուհու իր կերպարի եւ նոր ռեալիթի շոուի մասին

Աշնանային եթերաշրջանում Արաքս Մելիքյանը կներկայանա մի շարք նորություններով: Այժմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվում է «Դեբեդի գաղտնիքը» հեռուստանովելը, որում իր մասնակցությունն ունի նաեւ դերասանուհին: BRAVO.am-ի հետ զրույցում Արաքսն ասել է, որ ծրագրերը շատ են, խոստումներն՝ առավել եւս:

«Նորությունների պակաս առաջիկայում հաստատ չի լինի, բայց այժմ կխոսեմ այն ծրագրերի մասին, որոնք իրագործման ընթացքի մեջ են: Հանրային ռադիոյում՝ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, վերականգնում ենք «Ռադիոթատրոն» եթերների շարքը: Հովհաննես Թումանյանի հոբելյանին ընդառաջ՝ առաջինը կընթերցենք նրա գործերից»,-հայտնել է նա:

Արաքս Մելիքսյանը


Դերասնուհին նկարահանվում է նաեւ Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմում.«16 մասից բաղկացած «Անատոլիական պատմություն» կոչվող հեռուստանովելում մարմնավորում եմ հայի եւ թուրքի արմատներով կնոջ: Ֆիլմում ընդգրկվելու առաջարկը ռեժիսորի կողմից է եղել, ընտրվել եմ առանց քասթինգի:): Նկարահանումները դեռ ընթացքի մեջ են: Արտակարգ խումբ է աշխատում, կատարյալ ստեղծագործական մթնոլորտ, այնպես որ, թրթիռով սպասում եմ հաջորդ նկարահանմանը»:

Նա նաեւ մարզական նախագծում է հանդես գալու.«Հանրայինի աշնանային եթերում կմեկնարկի «Քո սպորտը» նախագիծը, որում ես եւս մասնակցություն եմ ունեցել: Հեռուստադիտողներին իրապես հետաքրքիր ռեալիթի շոու է սպասվում՝ էքստրիմ, էմոցիաներ»:

Արաքս Մելիքյանն՝ ընտանիքի հետ


Արաքսը սիթքոմում նկարահանվելու նախնական պայմանավորվածություն էլ ունի, որի մասին առաջիկայում մանրամասներ կհաղորդի:

Գերզբաղված օրակարգի պատճառով նա ամռանը չի հասցրել հանգստանալ. «Աշխատանքային էր, նաեւ վերանորոգում ենք տունը: Չնայած՝ հասցրի գյուղ գնալ ու տատիկ-պապիկիս տեսակցել: Մի 2 օրով էլ ընկերներով գնացինք շրջաններ: Արտերկրից շատ հյուրեր եմ ունեցել: Նրանց հետ արտակարգ ու թանկ ժամանակ եմ անցկացրել: Մի խոսքով՝ խիտ, հագեցած, եռուն ամառ էր՝ ամենը մեկտեղ: Ի դեպ, ասեմ՝ այդ հաճելի քաոսը ես եմ ստեղծում, սիրում եմ այդ ռիթմը»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արաքս Մելիքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին