×


Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ

Արեւիկ Ալավերդյան. «Կարծես փոքր Հայաստանում լինեինք»

Արեւիկ Ալավերդյանն ընտանիքի հետ 2018 թվականը դիմավորել է Միացյալ Նահանգներում: Փարիզաբնակ երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել Լոս Անջելեսում որդու հետ իրականացրած նոր ֆոտոշարքը, նաեւ պատմել է այցի մասին:

«Մեկնել էինք հանգստի, տոներն այնտեղ դիմավորելու եւ պարզապես լավ ժամանակ անցկացնելու մեր հարազատների հետ, որոնց երկար ժամանակ չէինք տեսել: Իմ առաջին այցն էր, իսկ ամուսինս բազմիցս եղել էր»,-պատմել է Արեւիկը:

Արեւիկ Ալավերդյանը


Նրա խոսքով` իրենց օտար երկրում չեն զգացել, իսկ պատճառը մեկն է.«Իսկապես կարծես փոքր Հայաստանում լինեինք, այնքան շատ էին հայերը: Կցանկանայի անպայման վերադառնալ երազանքների երկիր»:

Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ


Արեւիկն այցի ընթացքում հասցրել է նաեւ լուսանկարահանման մասնակցել. «Համագործակցեցի տաղանդավոր լուսանկարչուհու հետ. արդյունքում թեթեւ, գեղեցիկ ֆոտոշարք ունեցա տղայիս հետ, իսկ ամուսինս չի սիրում լուսանկարվել, դրա համար էլ չկա կադրերում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Sed’s Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին