×


Արտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ ունի

Երգիչ Արտաշ Ասատրյանը շուտով կներկայացնի «Խենթ սիրահարներ» իր նոր երգի տեսահոլովակը՝ ուրախ տրամադրությամբ եւ Գյումրվա կոլորիտով։

Երկու խենթ սիրահարներ, հայ ընտանիք, պսակադրություն եւ հայկական քեֆ-ուրախություն՝ ահա այն հիմնական տարրերը, որոնց վրա հիմնված է տեսահոլովակի սյուժեն։

«Խենթ սիրահարներ» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Երկու խենթ եւ արկածային սիրահարներ որոշում են ամուսնանալ՝ անկախ աղջկա ծնողների դեմ լինելու հանգամանքին։ Այնուհետեւ իրադարձությունները մի փոքր հումորային, բայց երջանիկ զարգացում են ապրում։

Տեսահոլովակի նկարահանումներն ընթացել են Գյումրիում, այնպես որ հանդիսատեսն անպայման կզգա Գյումրիի կոլորիտը՝ ֆայտոն, գողտրիկ բակեր եւ փողոցներ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին