×


Բալիկի սպասող հայտնիները

2019-ը հայտնի ընտանիքներից շատերին բալիկ կպարգեւի: Ոմանք առաջին անգամ կզգան ծնող դառնալու բերկրանքը, որոշ ընտանիքներում էլ կծնվի երկրորդ, կամ երրորդ բալիկը: BRAVO.am-ն առանձնացրել եւ ներկայացնում է հայտնի ապագա մայրիկներին, ովքեր շատ գեղեցիկ կարգավիճակում են, եւ նրանց ամուսիններին:

Սիլվա Հակոբյան եւ Նորայր


Ամիսներ անց Սիլվա Հակոբյանի ընտանիքում կլսվի մանկան ճիչը: Առաջին անգամ մայրացող երգչուհին հղիության ընթացքում ակտիվ կենսակերպ է վարում, համերգների մասնակցում ոչ միայն արտերկրում, այլեւ Հայաստանում: Երգչուհին թեեւ պաշտոնապես չի հայտնել փոքրիկի սեռը, սակայն սոցցանցային էջերում կատարած թարմացումներից կարելի է ենթադրել, որ նրա եւ ամուսնու՝ Նորայրի առաջնեկն աղջիկ է լինելու:

Լուսինե Թովմասյան եւ Արթուր


Լուսինե Թովմասյանի եւ ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի ընատնիքը շուտով կհամալրվի երկրորդ բալիկով: Ծնողներն արդեն գիտեն իրենց երկրորդ երեխայի սեռը. գեղեցկուհին որդի ունենալու լուրը հանրությանը հայտնել էր «Բեյբի շաուեր» կազմակերպելով: Լուսինեն եւս ակտիվ կենսակերպ է վարում, թեեւ այլեւս առավոտյան ծրագիրը չի վարում, բայց մասնակցում է տարատեսակ միջոցառումների, ֆոտոշարքերի:

Նորա Գրիգորյան եւ Էրվին


Երկվորյակների ծնողներ, ռեժիսոր-բեմադրիչ Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանի ընտանիքում կծնվի 3-րդ բալիկը: Նորան մեզ հետ զրույցում պատմել է ապագա բալիկին վերաբերող խորհրդավոր պատմության մասին եւ նշել, որ աղջիկ են ունենալու, ով էլ Ալեքսանդրա անունը կստանա:

Ձյունիկ Վարդանյան եւ Մեսրոպ


Ինստագրամից հայտնի Ձյունիկ Վարդանյանն ու սիրելին` Մեսրոպ Խաչատրյանը ամիսներ անց ծնողներ կդառնան: Վերջերս ապագա մայրիկը սոցցանցային իր էջերում ներկայացրել է գեղեցիկ կարգավիճակով լուսանկարներ: Մեզ հայտնի դարձած տեղեկություններով՝ զույգի առաջնեկը տղա է լինելու:

BRAVO.am-ը ապագա մայրիկներին թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ է մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները՝ Պարգեւ Այդինյանի, Վահագն Ավանեսյանի եւ հայտնիների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին