×


Արմեն Լեւոնյանը՝ որդիների եւ թոռնիկի հետ

Բացահայտելով Արսեն Լեւոնյանի ընտանիքը

BRAVO.am-ի նոր խորագրի շրջանակում հայտնի հայերը պատմում են իրենց ծնողների եւ մյուս հարազատների մասին: Ճիշտ է` ի տարբերություն շատերի, դերասան Արսեն Լեւոնյանի ընտանիքի անդամները բավականին հայտնի են, սակայն առաջարկում ենք հենց իր մեկնաբանությամբ ծանոթանալ` ովքեր են ծնողները եւ միակ եղբայրը:

Մայրս` Թամար Աբրահամյանը` Խորեն Աբրահամյանի դուստրը, մասնագիտությամբ դերասանուհի է, ավարտել է Հրաչյա Ղափլանյանի կուրսը: Մինչեւ 1998 թվականը նա աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում` որպես դերասանուհի, որից հետո տնային տնտեսուհի է:

Թամար Աբրահամյանը որդիների՝ Արսեն եւ Խորեն Լեւոնյանների հետ


Հայրս` Արմեն Լեւոնյանը, մի քանի մասնագիտություն ունի. ֆուտբոլիստ է, ավարտել է Տնտեսագիտական ինստիտուտը, նաեւ սովորել է Սունդուկյանին կից գործող դերասանական ստուդիայում: Այժմ աշխատում է որպես պապիկ (ժպտում է,-հեղ.):

Արսեն Լեւոնյանը՝ որդիների՝ Խորենի եւ Արսենի հետ


Ավագ եղբայրս` Խորեն Լեւոնյանը, իմ կյանքում հանդիպած ամենաուժեղ, ամենաշնորհքով մարդկանցից մեկն է: Ուրախ եմ, որ նրան հանդիպել եմ հենց մեր տանը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` դերասանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին