×


Բելլա Հադիդն ու Կառլա Բրունին նման են, ինչպես ջրի երկու կաթիլ

22-ամյա սուպերմոդել Բելլա Հադիդը եւ ֆոտոմոդել, երգչուհի, դերասանուհի Կառլա Բրունին հերթական անգամ ցնցել են իրար նման արտաքինով:

Երկու գեղեցկուհիները մասնակցել են Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացած Dior-ի հանդիսավոր ընթրիքին:

Բելլա Հադիդը եւ Կառլա Բրունին


Բելլա Հադիդը, որն արդեն տեւական ժամանակ է համագործակցում է նորաձեւության բրենդի հետ, ընթրիքին ներկայացել է հենց Dior-ի զգեստով: Նա ընտրել էր նույնատիպ սանրվածք, ինչ Կառլա Բրունին:

Երկու գեղեցկուհիների նմանությունը քննարկումների առիթ է դարձել համացանցում:

«Իմ փոքր քրոջ Բելլա Հադիդի հետ՝ Vogue Paris-ի եւ Dior-ի ընթրիքին Կաննում»,- Instagram-ում համատեղ լուսանկարը նկարագրել է Բրունին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին