×


Գայանե Ավետիսյանը

Գայանե Ավետիսյանի ծովափնյա հանգստի լուսանկարները

Գայանե Ավետիսյանը, օգտվելով աշխատանքային դադարից, մեկնել է Դուբայ: Ճամփորդության մասին դերասանուհի-երգահանը պատմել է BRAVO.am-ին, նաեւ լուսանկարներ տրամադրել:

«Բավական երկար ժամանակ զբաղվածության պատճառով չէի կարողանում դուրս գալ երկրից: Նկարահանումները շատ ժամանակ էին խլում ինձնից, եւ երբ ավարտվեցին, առիթը բաց չթողեցի մեկնել եւ վայելել այն ամենն, ինչ ինձ այդքան հարազատ է: Արդեն 10 օր է՝ Դուբայում եմ, վայելում եմ անմոռանալի հանգիստ լավագույն ընկերուհուս հետ, ում հետ յուրաքանչյուր օր դառնում է տոն: Այստեղ շատ լավ եմ ինձ զգում, քանի որ վաղուց հարազատ է դարձել: Ապրել եմ Դուբայում, աշխատել եմ թատրոնում, նաեւ քրոջս ու ընկերուհուս հետ շատ լավ հիշողություններ ունեմ՝ կապված այս քաղաքի հետ»,-նշել է Գայանեն:

Գայանե Ավետիսյանը


Դերասանուհին ասել է նաեւ, որ շուտով կվերադառնա Երեւան ու թարմ ուժերով կսկսի աշխատել.«Դեռեւս չեմ որոշել՝ առաջարկներից որն է ինձ ավելի հարմար, բայց, կարծում եմ, շուտով հետաքրքիր նախագիծ հաստատ կլինի իմ մասնակցությամբ»։

Գայանե Ավետիսյանը


Անդրադառնալով Դուբայում իրականացրած ֆոտոշարքին՝ Գայանեն ասել է.«Լուսանկարիչն իմ լավագույն ընկերուհին է` Հասմիկը, ով արդեն շատ երկար տարիներ բնակվում է Դուբայում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները` Գայանեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին