Ֆելիքս Խաչատրյանի եւ Գոհար Պարույրյանի սիրո եւ համատեղ կյանքի մասին պատմել ենք: Այսօր էլ ուրախ ենք տեղեկացնել, որ զույգը սպասում է առաջնեկին: BRAVO.am-ի հետ զրույցում ապագա մայրիկն ասել է, որ հղիության սկզբնական փուլում է:
«Ավելին այս պահին չեմ կարող ասել, դեռ շատ շուտ է»,-նշել է Գոհարը եւ հավելել, որ երեխա ունենալու լուրն անչափ երջանկացրել է թե՛ իրեն, եւ թե՛ Ֆելիքսին:
Գոհար Պարույրյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը
Անդրադառնալով ամուսնու առաջին արձագանքին՝ նա ասել է.«Շատ վախեցած եմ հայտնել նրան լուրը, քանի որ ինքս էլ չէի սպասում: Բայց, իհարկե, երկուսս էլ շատ ուրախ ենք»:
Գոհարը նշել է նաեւ, որ իրենց համար տարբերություն չկա՝ առաջնեկի սեռն ինչ կլինի.«Դրա մասին չենք խոսում եւ քննարկում, քանի որ մենք էլ հայ ենք, ովքեր որոշ սնահավատություններ ունեն»:
BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում Գոհարին եւ, իհարկե, առողջ բալիկ:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: