×


Գոռ Պետրոսյանը ներկա է եղել Մերի Ներսիսյանի ծննդաբերությանը

Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետորսյանի 3-րդ զավակի` Ռոբի լույս աշխարհ գալու մասին պատմել ենք: Երջանիկ ծնողները բառերով դժվարանում են նկարագրել իենց հույզերը, ապրումներն ու զգացողությունները: Մերին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է` աննկարագրելի երջանկություն է, անկախ նրանից` որերորդ երեխան է, ինչ սեռի է եւ այլն: Վստահ են` այդ երջանկության մասին կարող են ժամերով խոսել, բայց անգամ մի տոկոսը չնկարագրել.«Երբեմն նույնիսկ սիրտն ու ուղեղն են արգելափակում երջանկության լիարժեք գիտակցումը, հակառակ դեպքում, կարծում եմ, մարդ կխենթանար»:

Հաղորդավարուհին չի սիրում, երբ նորածիններին նմանեցնում են որեւէ մեկին, քանի որ, ըստ նրա, փոքրիկներն այնքան տարբեր են ու այնքան առանձնահատուկ: Այդուհանդերձ, կարծում է` Ռոբը հայրիկին եւ ավագ քրոջը` Էվային որոշակի նմանություն ունի:

Մերին եւ փոքրիկ Ռոբը դուրս են գրվել ծննդատնից


Ի դեպ, ամուսինը` պրոդյուսեր Գոռ Պետրոսյանը, ծննդաբերությանը ներկա է եղել: Բազմազավակ հայրիկն առաջինն է հանդիպել որդուն, Մերիից ավելի շուտ է տեսել նրան:

«Նույն զգացողությունները Գոռն ունի, ինքն էլ է խոստովանում, որ դրանք այնքան հզոր են: Դեռ մարսել է պետք, հետո` վայելել: Գոռին, կարելի է ասել, նախորդ ամսվա ընմթացքում գրեթե չենք տեսել: Աշխատանքային խիստ գրաֆիկ ուներ ու անհամ կատակով խնդրում էր տղային ծնվել նոյեմբերի 20-ից հետո, որպեսզի հասցնի ավելի շատ մեզ հետ լինել: Ռոբը, սակայն, այլ պլաններ ուներ:)»,-ասել է հաղորդավարուհին:

Նորածին Ռոբը


Փոքրիկն ու մայրիկն արդեն տանն են եւ առավել քան երջանիկ, որ միասին են` ընտանիքի երկու գեղեցկուհիներն էլ իրենց հետ: Մերիի խոսքով` Էվան բացիկներ է պատրաստել մայրիկի եւ եղբոր համար, իսկ իր եղբոր կինն էլ` անակնկալներ` իրենց  դիմավորելու համար:

Դե, իսկ տան տոնական ձեւավորումն ու զարդարանքը Գոռին եւ իր մայրիկին է վստահված եղել: Բազմաթիվ նվերներ, փուչիկներ` բոլորն ուրախ եւ անչափ երջանիկ են դիմավորել Ռոբին ու Մերիին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսնկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին