×


Գրիգոր Դանիելյանը կրկին հայր է դարձել

Այսօր` մարտի 15-ին, ծնվել է Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի երկրորդ երեխան: Ուրախալի լուրն իր «ֆեյսբուքյան» էջում հայտնել է հումորիստ-դերասանը` տեղեկացնելով, որ նորածնին անվանակոչել են Ռոբերտո:

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանն` իրենց ավագ որդու` Ալբերտոյի հետ


«Լույս աշխարհ է եկել մեր երկրորդ որդին: Շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ այսպիսի պարգեւ տվեց»,-նշել է Գրիգորը` սրտացավ եւ հոգատար վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնելով նաեւ բժշկին. «Ձեր շնորհիվ մենք հաղթահարեցինք բարդ հղիության փուլերը եւ այսօր մեր երջանկությանը չափ ու սահման չկա»։ 

Դերասանը կրկին սեր է խոստովանել կնոջը` երգչուհի Հռիփսիմե Ելինյանին. «Սիրում եմ քեզ իմ կյանքի իմաստ, իմ ուժեղ, իմ համարձակ սեր»,-գրել է նա:

Նշենք, որ զույգի ավագ որդին` Ալբերտոն, 7 տարեկան է: 

BRAVO.am-ը միանում է շնորհավորանքներին` Ռոբերտոյին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն: 

BRAVO.am
Լուսանկարները` Գրիգոր Դանիելյանի «ֆեյսբուքյան» էջում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին