×


Դելոն, Էնջլ Մարտիրոսյանը եւ Ռուզանը

Դելոյի կնոջ հելոուինյան 28-ամյակը

Ամերիկաբնակ հումորիստ-դերասան Վահագն Ստեփանյանն իսկական տոնի է վերածել կնոջ 28-ամյակը: Օրվա տպավորիչ պահերի մասին Ռուզանը պատմել է BRAVO.am-ին.«Արդեն քանի տարի է՝ ավանդույթ ենք դարձրել կեսգիշերից նշել տարեդարձերը: Եվ այս անգամ էլ բացառություն չեղավ: Ուղիղ ժամը 00:00-ին ամուսինս տորթով, ծաղիկներով, փուչիկներով ընկերների հետ տուն մտավ ու անակնկալի բերեց ինձ: Այդպես սկսեցինք նշել մինչեւ հաջորդ օրը»:

Մեզ հետ զրույցում հոբելյարն ասել է, որ վաղուց պլանավորել էին Հելոուինը եւ իր տարեդարձը միասին նշել, հյուրերն էլ տարբեր կերպարներով են ներկայացել երեկույթին:

Դելոյի կնոջ տարեդարձին


Նվերների մասին խոսելիս դերասանի կինը նշել է, որ առավել կարեւորում է ուշադրությունը, հաճելի վերաբերմունքն ու դրական հույզերը.«Մեծ նվեր եմ համարում լավ ընկերներ ունենալը, լավ մարդկանցով շրջապատված լինելը, ճիշտ եւ անշահախնդիր հարաբերությունները»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo,am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW