×


Ելենա Վարդանյանն՝ ամուսնու հետ

Ելենա Վարդանյան.«Հղիությանս մասին առաջինն ամուսնուս հայտնեցի»

Ելենա Վարդանյանը 2018 թվականի փետրվարին առաջին անգամ կմայրանա։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ հղիության 6-րդ ամսում է եւ նոյեմբերից ժամանակավոր արձակուրդում է.«Հաճույքով հանգստանում եմ, զբաղվում ինձնով ու իմ ընտանիքով։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի եւ մայիսից նորից բեմ կբարձրանամ»։

Ելենան պարզել է երեխայի սեռը՝ առաջնեկը տղա կլինի.«Ինձ համար իսկապես  տարբերություն չկար, կարեւորը՝ առողջ երեխա ծնվի։ Սպասված երեխա է, շատ ուրախ եմ, որ մայրանալու եմ»։

Ելենա Վարդանյանը


Բարի լուրը նա առաջին հերթին հայտնել է ամուսնուն, այնուհետեւ իր մայրիկին ու քրոջը՝ Միլենային.«Երջանկությամբ ընդունեցին նորությունը: Մեր ընտանիքի համար կարեւոր իրադարձություն է։ Հիմա փորձում եմ օրակարգս փոխել, ազատ ժամանակ ունեմ զբաղվելու այն ամենով, ինչը նախկինում չէի հասցնում։ Կարդում եմ մոր եւ մանկան նվիրված գրականություն, նաեւ իմ սիրելի ռուս հեղինակներին՝ Ֆեոդոր Դոստոեւսկի, Լեւ Տոլստոյ, Նիկոլայ Գոգոլ»։

Ելենան ապագա երեխայի համար գնումներ դեռ չի անում, բայց այլ զգացողությամբ է պատրաստվում Ամանորին.«Մեր տոնածառին, հավանաբար, կհայտնվեն մանկական խաղալիքներ։ Չեմ կարող ասել, որ հատուկ պատրաստվում եմ Նոր տարվան, բայց լավ տրամադրությամբ եմ դիմավորելու 2018 թվականը»։

BRAVO.am    
Լուսանկարները տրամադրել է Ելենա Վարդանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին