×


Երբ այցելուն ավելին է, քան պարզապես գնորդը. Երեւան Մոլը 5 տարեկան է

Հինգ տարի առաջ` փետրվարի 21-ին, «Երեւան Մոլ» առեւտրաժամանցային կենտրոնն իր դռները բացեց առաջին այցելուների առջեւ: Այս կարճ ժամանակահատվածում այն հասցրեց շոփինգի նոր մշակույթ ձեւավորել Հայաստանում եւ ներկայանալ ոլորտում եզակի համարվող ծառայություններով: Այդ առիթով ամեն տարի՝ փետրվարի 21-ին, «Երեւան Մոլ»-ում կազմակերպվում են տոնական միջոցառումներ, համերգ, խաղարկություն եւ համեղ հյուրասիրություն: Այս տարին նույնպես բացառություն չէր. կենտրոնը նշում էր իր հիմնադրման 5-ամյակը: Տոնական օրվա ընթացքին, անակնկալներին ու հետաքրքիր մանրամասներին հետեւել է BRAVO.am-ը:

Տարեդարձի միջոցառումները մեկնարկեցին համեղ թխվածքաբլիթների հյուրասիրությամբ, որից հետո սկսվեց համերգային երեկոն՝ Միշ Ամիրյանի, Միքայել Ոսկանյանի, Անուշիկ Ալավերդյանի եւ Աղվան Պապոյանի մասնակցությամբ: Հենց համերգային ընդմիջումների ընթացքում էլ տեղի ունեցավ տոնական խաղարկությունը, որտեղ հինգ երջանիկներ հնարավորություն ունեցան շահելու 500 հազար դրամ արժողությամբ նվեր քարտեր: Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր էր մինչեւ փետրվարի 20-ը գնումներ կատարել Երեւան Մոլի խանութներից (այդ թվում՝ ծառայություններից օգտվելու տեսքով): Ի դեպ, յուրաքանչյուր մասնակից կարող էր ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

Երեւան Մոլը երեկ նշում էր 5-րդ տարեդարձը


Երբ արդեն հայտնի էին նվեր քարտերի բոլոր շահողների անունները, ժամանակն էր հիշել նաեւ այն ծառայությունների մասին, որոնք բացառիկ կարգով գործում են միայն Երեւան Մոլում: Կենտրոնի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ նախորդ հինգ տարիների ընթացքում իրենք շուկային ներկայացրել են Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքների կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, ինչպես նաեւ ամենաբարձր որակի պատկեր ու ձայն ապահովող «ԿինոՊարկ» 4K կինոթատրոնը: Նա նաեւ շեշտեց, որ երկար քննարկումներից հետո հայկական շուկա մուտք գործած ֆրանսիական հայտնի սուպերմարկետների ցանցի` «Քարֆուր»-ի առաջին սրահը բացվեց հենց Երեւան Մոլում: Այն իր հետ բերեց ամենօրյա կենցաղային գնումների լիովին նոր մշակույթ:

«2018թ.-ի մոլերի շուկայի հետազոտության արդյունքներով` Երեւան Մոլի մասնաբաժինը կազմում է 79%՝ դարձնելով մեզ շուկայի բացարձակ առաջատար: Երեւան Մոլն ամեն օր հյուրընկալում է շուրջ 15 000 այցելուի Հայաստանից եւ Արցախից: Արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերի համար եւս Երեւան Մոլը համարվում է ընկերական եւ ընտանեկան ժամանցի ցանկալի այցելության վայրերից մեկը: Այս մասին վկայում են «Trip Advisor» միջազգային պորտալի էջում գրված բազմաթիվ դրական մեկնաբանությունները եւ պորտալի կողմից տրամադրված գերազանցության սերտիֆիկատը»,- ասաց Շուշան Ավագիմյանը:

Երեւան Մոլը երեկ նշում էր 5-րդ տարեդարձը


Նա հիշեցրեց, որ 2018-ին մայրաքաղաք Երեւանի հոբելյանական 2800-ամյակի առիթով Երեւան Մոլը ներկայացրեց «Երեւան Գելըրի» նոր առեւտրաժամանցային կոնցեպտը: Այն իրենից ներկայացնում է հին Երեւանի կոլորիտային փողոց, որի ճարտարապետական եւ դիզայներական լուծումները խորհրդանշում են մայրաքաղաքի ջերմ մթնոլորտը: «Երեւան Գելըրի»-ում կարելի է ոչ միայն զբաղվել շոփինգով, այլեւ հաճելի ժամանակ անցկացնել տարածքի սրճարանում՝ ընտանեկան եւ ընկերական շրջապատում:

«Կարեւորելով հաճախորդների հարմարավետությունը եւ որակյալ ժամանցը` Երեւան Մոլը նախորդ տարի հայկական առեւտրաժամանցային ոլորտում ներկայացրեց նորություն համարվող մի շարք ծառայություններ` մեքենայի կայանման «Valet Parking» ծառայությունը, անձնական ոճաբանի եւ առաքման ծառայությունները»,- հավելեց կենտրոնի մարքեթինգի տնօրենը:

Երեւան Մոլը երեկ նշում էր 5-րդ տարեդարձը


Նշենք, որ Երեւան Մոլում ներկայացված են ավելի քան 150 բրենդային խանութներ՝ ներառյալ տարածաշրջանում ամենամեծ «ZARA« սրահը, Հայաստանում միակ «ZARA HOME» եւ «Mango Man» բրենդերը: Իհարկե, կենտրոնը շարունակում է համալրվել նոր բրենդերով, եւ շատ շուտով մոլի հաճախորդները կկարողանան գնումներ կատարել նաեւ իտալական «Intimissimi» եւ «Calzedonia» բրենդերի խանութ-սրահներից: «LC Waikiki» բրենդը եւս շուտով կներկայացվի Երեւան Մոլում` մեծ ու ընդարձակ սրահում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին